ակումբ
«Ժամանակակից հայ ընտանիքն ու նրա արժեքները»
Մարտական եղբայրության ակումբի քննարկումներից
Ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի հերթական հավաքը, որտեղ քննարկվեց՝ «Ժամանակակից հայ ընտանիքն ու նրա արժեքները» թեման: Քննարկումը վերածվեց բավականին բուռն բանավեճերի մասնակիցների միջև:
Ի՞նչ է հայ ազգայնականությունը
Մարտական եղբայրության ակումբի քննարկումներից
Ուրբաթ օրը, հունիսի 2-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի հերթական քննարկումը, որի թեման էր՝ ի՞նչ է հայ ազգայնականությունը: Թեման ներկայացրեց Աշոտ Տերտերյանը: Թեման ներկայացնողը հատկապես շեշտեց ազգայնականության և ազատության գաղափարների միջև՝ իր կարծիքով գոյություն ունեցող էական կապը: Նա համարում է, որ ազգայնականությունը պետք է ձգտի ազգի և արտաքին և ներքին ազատությանը:
Ինչո՞ւ են աշակերտները սկսում ատել պատմությունը
Մարտական եղբայրության Ակումբի քննարկումներից
Ուրբաթ օրը, մայիսի 12-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության Ակումբի հերթական քննարկումը. Հերթական թեման էր` Հայոց պատմության դասավանդումը դպրոցներում: Թեման ներկայացրեց պատմության երիտասարդ ուսուցչուհի, Մարտական եղբայրության անդամ Վարդուհի Գալստյանը, որից հետո ծավալվեց քննարկում` Միաբանության անդամների և հյուրերի մասնակցությամբ:
Հինգերորդ շարասյուն
Մարտական եղբայրության ակումբի քննարկումներից
Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ հինգերորդ շարասյուն պետք է համարել նախ էլիտայի ներկայացուցիչներին, այլ ոչ թե շարքային քաղաքացիներին: Կարծիք հայտնվեց, որ Հայաստանում օտար շահերին ծառայելու հիմքում հաճախ ընկած են ոչ միայն շահադիտական, այլև՝ "գաղափարական"- աշխարհայացքային, հոգեբանական մոտիվները:
Արևմտամետ-Ռուսամետ հակադրությունը մեր հանրային կյանքում:
Ուրբաթ, ապրիլի 14-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի երկրորդ հավաքը, որին մասնակցեցին նաև Եղբայրության հյուրերը: Քննարկման թեման էր արևմտամետ-ռուսամետ հակադրությունը մեր հանրային կյանքում: Քննարկման ընթացքում կարծիքներ հնչեցին այդ հակադրության պատմական ակունքների, քաղաքակրթական ասպեկտի մասին: Խոսակցության հիմնական շեշտը՝ խնդրի քաղաքական կողմն էր: Չնայած հնչած բազմերանգ տեսակետների, մասնակիցները, կարծես, համակարծիք եղան, որ առավել արդյունավետ դիրքորոշումն է հենքը սեփական ուժերին և ինքնակենտրոնությունը, իսկ արտաքին հարաբերությունները երբեք չպետք է վերածվեն այս կամ այն "-մետության":
Հրանտ Մաթևոսյանի "Տերը" վիպակը
Մարտական եղբայրության Ակումբի առաջին հավաքը
Ուրբաթ օրը, մարտի 31-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության Ակումբի առաջին հավաքը: Քննարկման թեման էր Հրանտ Մաթևոսյանի "Տերը" վիպակը՝ իր գեղարվեսատական և գաղափարական կողմերով, և դրա գլխավոր հերոս Ռոստոմի կերպարը որպես ինքնիշխանության գաղափարի եզակի մարմնավորում մեր գրականության մեջ: