պայքար
Մարտական եղբայրության Երրորդ համաժողովը
Ազգային հեղափոխություն
Հոկտեմբերի 10-ին ժամը 19:30-ին, Էլիտ Պլազա Բիզնես կենտրոնի երկրորդ հարկում (Մովսես Խորենացի փող. 15 շենք) Համաժողովի մասնակցությունը բաց է: Սպասում ենք սիրով իրենց ուժերին վստահ և թուլությունն աններելի մեղք համարող բոլոր հայերին և հայաստանցիներին Համաժողովի կարգախոսն է` Ազգայնականություն – Ռեալիզմ - Պայքար
Ժողովրդական շարժումը Երեւանում (1918թ․)
Հատված Ա-Դոյի «Հայութեան երկունքը» մենագրությունից
1918-ի գարնանը Երեւանում ծավալված ժողովրդական ցույցերի մասին, որոնք նախորդեցին Սարդարապատի ճակատամարտին եւ կարեւոր դեր կատարեցին այդտեղ հայկական զորքի հաղթանակի համար, թերեւս, քչերը գիտեն: Սարդարապատի մասին, անշուշտ, բոլորս ենք լսել, բայց թե ինչպես է կայացել հաղթանակը, դրա մեխանիկան եւ տրամաբանությունը, սովորաբար չի ներկայացվում կամ ներկայացվում է որքան պաթետիկ, նույնքան էլ՝ անորոշ ձեւակերպումներով:
Բերման ենթարկվածներին ազատ արձակելուց հետո, մեքենաները չեն վերադարձնում
Այսինքն, հիմա էլ համոզվելով, որ իրենց շինծու կասկածները չեն հիմնավորվել, պարզապես որոշել են անհարմարություն
Ո'չ դիվերսիան տեղի ունեցավ, ո'չ 49֊ի մոտ ապօրինի զենք հայտնաբերվեց
վերևից հրահանգված էր խափանել այցը
Հիմա հարց. վերջը դիվերսիա է՞ր նախատեսվում, թե՞ ապօրինի զենք էր կասկածվում։ Ո'չ դիվերսիան տեղի ունեցավ, ո'չ 49֊ի մոտ ապօրինի զենք հայտնաբերվեց։ Եվ ուրեմն պարզ եզրակացություն. վերևից հրահանգված էր խափանել այցը արդեն Ադրբեջանին խոստացված և ներքին պայմանավորվածությամբ հանձնված տարածքներ, քանի կկվին համոզել են, թե երրորդ ձագի հետևից չեն գա։
Սկսել է Մարտական Եղբայրության դեմ տեղեկատվական արշավը
մի տրվեք պարզունակ "ֆեյքերին"
Սպուտնիկ Արմենիան հրապարակել է Նոր նորքի ոստիկանական բաժնի մոտ նռնակի պայթյունի տեսանյութը և գրել,որ տեղեկություններ ունեն այն մասին,որ կազմակերպիչը Մարտական Եղբայրությունն է։ Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում։
Ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը
Բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի
Շուտով ոստիկանությունը կհոգնի Մարտական Եղբայրության անդամներին բերման ենթարկելու։ Կհայտնվեն նորանոր խմբեր,ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը
Ոստիկանության կամայականությունները շարունակվում են
Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարեգին Սարգսյանը բերման են ենթարկվել Ոսկեպարից
Ոստիկանության կամայականությունները շարունակվում են։ Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարեգին Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Օրենքից դուրս գործողությունների համար Ձեզ պատասխանատվության է կանչելու հայ ժողովուրդը։
Կապից դուրս է նաև Մասիս Շիրոյանը
Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը գնում է Մարտական Եղբայրությունը գործելու հնարավորությունից զրկելու ճանապարհով։ Խմբերով բերման ենթարկելուց զատ,թիրախավորվում են նաև կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների պատասխանատուները։ Չի ստացվելու,մենք կանք ու գնալով շատանալու ենք։
Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ
Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել
Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը միևնույն է հաջողելու է։
Ունենք նոր ձերբակալվածներ
ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել,որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։
Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը
պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են
Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
«Հայկական անկախության բանակը» դուրս է գալիս Անվտանգության և ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորումից
Անվտանգության ոլորտի հայեցակարգային բարեփոխման ծրագիր ներկայացնել ինքնին նշանակում է քաղաքական հայտ ներկայացնել
Հայկական անկախության բանակը (ՀԱԲ) («Մարտական եղբայրություն» միաբանության ռազմամարզական ՀԿ-ն) հայտնում է Անվտանգության և ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորման մեջ իր մասնակցության դադարեցման մասին: