Ինչո՞ւ են աշակերտները սկսում ատել պատմությունը
Մարտական եղբայրության Ակումբի քննարկումներից
Ինչո'ւ են աշակերտները սկսում ատել պատմությունը
Ուրբաթ օրը, մայիսի 12-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության Ակումբի հերթական քննարկումը.
Հերթական թեման էր` Հայոց պատմության դասավանդումը դպրոցներում:
Թեման ներկայացրեց պատմության երիտասարդ ուսուցչուհի, Մարտական եղբայրության անդամ Վարդուհի Գալստյանը, որից հետո ծավալվեց քննարկում` Միաբանության անդամների և հյուրերի մասնակցությամբ:
Կարծիք հայտնվեց, որ պատմությունը ներկայացվում է դասագրքերում երեխեք համար անհետաքրքիր ոճով` գրքերը գրվում են, ասես, մասնագետների համար:
Հայերը ներկայացվում են որպես միայն զոհ, որոնց անընդատ զոհաբերում են մեծ տերությունները, իսկ սեփական պատասխանատվության հարց գրեթե չի դրվում:
Պատմությունը ներկայացվում է սև ու սպիտակ, առանց նրբերանգների, անընդհատ գնահատական է տրվում, տեղ չթողնելով ինքնուրույն մտածելուն:
Ցայսօր պահպանվում են սովետական ավանդույթները, օրինակ, ռուսական քաղաքականության կոնտեքստում, եթե պետք է բացասական գնահատական տրվի, չի ասվում` ռուսական, այլ ցարական կամ բոլշևիկյան:
Մինչդեռ մյուս պետությունների դեպքում տրվում բուն պետության, այլ ոչ թե ռեժիմի անունը:
Արդյունքն այն է, որ երեխաները հաճախ սկսում են չսիրել, նույնիսկ` ատել պատմությունը: Կամ հակառակվելով ընկնում են ծայրահեղության մեջ, և դասագրքի դրականը բացասական գնհատել, և հակառակը: Չեն հավատում դասագրքերում շարադրածին:
Քննարկման մասնակիցներից մեկն էլ ավելացրեց սրան` պատմություն շարադրելիս պատճառահետևանքային կապերի ներկայացման բացակայությունը, ինչը փոխարինվում է անվերջ ածականների գերակայությամբ շարադրանքում:
Քննարկման մյուս մասնակիցը բարձրացրեց հատկապես ռազմական դեպքերին վերաբերող պատմական շարադրանքի թերությունը, անհամարժեքությունը:
Քննարկման մասնակիցների մեծ մասը համաձայնեցին, որ նկարագրածն ավելի մեծ պատկերի մաս էՀայաստանի իրական, բովանդակային անկախության բացակայության: Իսկ մասնակիցներից մեկը որպես մեծ լուծում տեսավ
դեսովետիզացիայի անավարտ գործընթացն ավարտի հասցնելը, որով պետք է լուծվի նաև պատմագիտության հարցը: