նոյեմբերյան
ՀՀ առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ Նոյեմբերյանում
Մարտական Եղբայրությունը շարունակում է բացօթյա քաղաքական քննարկումների շարքը
Մայիսի 4-ին՝ շաբաթ օրը, ժամը 13։00-ին, Մարտական եղբայրությունը կլինի Նոյեմբերյան համայնքում՝ Հայաստանի Հանրապետության առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ առաջարկելու նպատակով
Տավուշում տեղի ունեցածի մանրամասները
Արմեն Պետրոսյանի հարցազրույցը Դավիթ Գրիգորյանի մոտ
- Ինչպիսի՞ն էր իրավիճակը տեղում - Ինչպիսի՞ն է տեղացիների տրամադրվածությունը - Ո՞վ և Ինչպե՞ս բացեց ճանապարհը - Ինչպիսի՞ կեցվածք ուներ ոստիկանությունը ԵԿՄ-ի սադրած իրավիճակում - Որոնք ե՞ն Մարտական Եղբայրության հաջորդ քայլերը
Ձերբակալվածներից 3-ը նույնիսկ դեպքի վայրում չէն եղել
Սա քաղաքական հետապնդում է
Ձերբակալվել են անգամ Մարտական եղբայրության այն անդամները` Հովսեփ Ղազարյան, Գոռ Ասատրյան, Հենրիկ Մկրտչյան, ովքեր ներկա չեն եղել ԵԿՄ - ցուցարարներ բախմանը։ Տղաների նկատմամբ գործ է հարուցվել խուլիգանության, գույքը վնասելու հիմքերով։
Բերման են ենթարկվել Մարտական եղբայրություն միաբանության 5 անդամներ
քաղաքական հետապնդումները շարունակվում են
Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք:
ԵԿՄ անդամներն են հրահրել բռնությունը
Կեղծ լուրեր
Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր Մարտական Եղբայրություն միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ Կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Մարտական Եղբայրությունը բարեհաջող հասավ Բաղանիս
«Վա՜յ, լե’, լե’» Կոմիտասի երգերի համերգ Բաղանիսում
Փոքր ազգերի դիմադրողականության բարձրացումը հնարավոր է միայն սեփական մշակույթի հետ նրան կապելով։
2023թ ապրիլից գործում ենք Նոյեմբերյան համայնքի գյուղերում
Մեր այցը Ոսկեպար ներկայացվում է որպես միանգամյա ակցիա
Մենք շատ վաղուց տեղի ժողովրդի կողքին ենք ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Մենք չէինք գնա, եթե իշխանությունը օրինական հիմնավորում տար իր պահանջին։
Այցը Վերին Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի
«Մարտական եղբայրության» առաջարկած փոխզիջումային տարբերակը չի ընդունվել
Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին զրուցելու իր հետ: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին:
Մաս 1: Հյուսիս-արևելյան Հայաստանի աքիլեսյան գարշապարը
տարածքների տրոհման և բնակչության տեղահանման ռուս-թուրքական բանաձև
Վերին Ոսկեպարի տարածք նեխուժելու դեպքում թշնամին իր համար ապահովում է ստրատեգիական հարթակ, որտեղից «սարի» ճանապարհով իր հատուկ նշանակության ստրորաբաժանումներով կարող է ներթափանցել Տավուշի և Լոռու մարզերի խորք մի շարք ուղղություններով
Այց Վերին Ոսկեպար
Մարտի 17-ին՝ կիրակի օրը
Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է
«Եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի»
ինչու՞ թույլ չեն տալիս մուտք գործել Վերին Ոսկեպարի տարածք
Մեր դիտարկմանը, որ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Ավետիս Ավետիսյանը և Հենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար, Շիրոյանը պատասխանեց. «Զենքի ստուգման թեմա չի եղել, քանի որ զենքն օրինական է: Ճիշտ է, հիմա ՆԳՆ-ն հերքում է, բայց նրանց սկզբնական պահանջը եղել է այն, որ մեր տղաների՝ այդ տարածքում գտնվելն անօրինական է: Ասել են՝ տարածքը մերը չէ: Ես հարցնում եմ՝ ու՞մն է, եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի, ինչու՞ են իրենք խոսում:
Ինչո՞ւ է արգելվել մուտքը Վերին Ոսկեպարի տարածք
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամները բերման են ենթարկվել
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար:
Հայաստանի ապակենտրոնացման անհրաժեշտությունը
Մարտական եղբայրության ստեղծման առաջին իսկ որոշումից մենք առանցքային ենք համարել, որպեսզի մեր կազմակերպությունը լինի ոչ թե երևանյան, այլ համահայաստանյան: Այժմ, աստճանաբար սկսում ենք իրանցնել մեր այդ նպատակը: Դա ենթադրում է գործի մի քանի ուղղություն:
Մարտական եղբայրության շաբաթական հավաք-քննարկում
Նոյեմբերյանի տեղական խմբերի հետ ավելի սերտ կապերի հաստատում.
Որոշվեց, որ Եղբայրությունից հավելյալ երկու հոգի շաբաթական երեք անգամ կմեկնեն Նոյեմբերյանի տարածաշրջան՝ ավելի սերտ և լայն կապեր հաստատելու տեղի խմբերի հետ:
Համատեղ պարապմունք Եղբայրության Երևանյան և Նոյեմբերյանի խմբերի մասնակցությամբ
Կիրակի օրը, մայիսի 28-ին Մարտական եղբայրություն միաբանության անդամներն այցելեցին Նոյեմբերյանի տարածշրջանի Ոսկեպար և Բաղանիս գյուղերը, որտեղ ապրիլից սկսած մարտական պարապմունքներ են անցակցվում Մարտական եղբայրության և Մեծն Տիգրան գնդի համատեղ ծրագրով՝ համաձայն Մարտական եղբայրության և Նոյեմբերյանի համայնքապետարանի կնքված հուշագրի: