անկախություն
ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում
Անկախականները հավատարիմ են հռչակագրին
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառում։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Նժդեհի արձանի մոտ Վերնիսաժի այգու հարևանությամբ, տեղի կունենա հանրահավաք նվիրված ՀՀ անկախությանը։
Ժողովրդական շարժումը Երեւանում (1918թ․)
Հատված Ա-Դոյի «Հայութեան երկունքը» մենագրությունից
1918-ի գարնանը Երեւանում ծավալված ժողովրդական ցույցերի մասին, որոնք նախորդեցին Սարդարապատի ճակատամարտին եւ կարեւոր դեր կատարեցին այդտեղ հայկական զորքի հաղթանակի համար, թերեւս, քչերը գիտեն: Սարդարապատի մասին, անշուշտ, բոլորս ենք լսել, բայց թե ինչպես է կայացել հաղթանակը, դրա մեխանիկան եւ տրամաբանությունը, սովորաբար չի ներկայացվում կամ ներկայացվում է որքան պաթետիկ, նույնքան էլ՝ անորոշ ձեւակերպումներով:
Հրապարակում ենք մեր պատասխանները
Մարտական Եղբայրության քաղաքական հարցարան
Մարտական Եղբայրությունը սխալ է համարում նոյեմբերի 9-ին պատերազմի դադարեցումը, ինչի այլընտրանքն էր զորքերի դուրս բերումը Ստեփանակերտից, Մարտունիից ու Ասկերանից և դիմադրության շարունակումը Քարվաճառ-Լաչին-Սարսանգ-Վանք գծով, ինչը նաև կփախցներ հողը ռուսական խաղաղապահ զորքի տեղադրման ծրագրի տակից և թույլ կտար սպասել ավելի բարենպաստ միջազգային իրավիճակի:
Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը
ուղղված քաղաքական ուժերին և գործիչներին
Պարզաբանելու համար Մարտական Եղբայրության դիրքորոշումն այս կամ քաղաքական շարժման կամ ուժի հանդեպ հրապարակում ենք մեր հարցարանը։ Որևէ ուժի գնահատում ենք` ելնելով այս հարցերին տրվող պատասխաններից։
Մարտական եղբայրությունը Խուստուփի գագաթին
Հարգանքի տուրք Նժդեհին և Հայոց Ինքնիշխանությանը
«Մարտական եղբայրությունը»՝ համաձայն իր երդմանը՝ մինչև վերջ հավատարիմ մնալ Հայաստանի ինքնիշխանությանը, հավատալ ու հենվել միայն սեփական ուժերին, ինքն իրեն հանձնում է Նժդեհի հաղթող հոգուն՝ ընդունելով այդ հոգին որպես իր առաջնորդ և Հայաստանի միակ լեգիտիմ իշխանություն և գերագույն հրամանատար:
Ռուսներն ու թուրքերը ոչ թե պատերազմ են ուզում, այլ` Հայաստանի անկախությունը
կնախընտրեն հարցը լուծել առանց պատերազմի
2020 թվականին շատերն էին կարծում, որ պատերազմը ոչ թե Ղարաբաղի համար է, այլ Ռուսաստանի ավելի մեծ քաղաքականության մի մասն է՝ մարտահրավեր հանդիսանալով Հայաստանի անկախությանը: Ոմանք հերքեցին այս տեսակետը՝ համարելով, որ այն չափազանցված է։ Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղը հանձնելով արմատական հարցը չի լուծվի։ Անգամ Հայաստանի խոշոր զիջումներից հետո Ադրբեջանի հետ ոչ մի խաղաղ պայմանագիր չիրականացավ։ Խնդիրն ավելի խորն է, քան ենթադրվում է, և տարածքներ զիջելը լուծում չէ։ Հասկացեք, որ Ղարաբաղը պարզապես պատրվակ է. իրական խնդիրները ավելի խորն են:
Ղարաբաղը միայն առիթ էր և է՛
Խնդիրը Հայաստանն է ու Հայաստանի անկախությունը
Պատերազմը Ղարաբաղյան չէ, հայ-ադրբեջանական չէ, այլ ռուսական քաղաքականության մաս է, և խնդիրն էլ Ղարաբաղը չէ, այլ Հայաստանն ու Հայաստանի անկախությունը
Հայաստանի անկախության հարցն այսօր
անկախության նվաճումը հնարավոր է պայքարի միջոցով, ոչ թե զիջումների
Երկրի անկախությունը ձեռք բերելը կպահանջի ավելին, քան պարզապես զիջումներ: Պահանջվելու է պայքարի հանձնառություն և իրավիճակին իրատեսական մոտեցում։ Ադրբեջանը առաջ է քաշելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռազմական կոնտրիբուցիա և այլ հարցեր, և մենք չպետք է համակերպվենք թույլ ու պարտված կարգավիճակի հետ։ Ժամանակն է, որ Հայաստանը պայքարի իր անկախության համար և կերտի իր ապագան։
Ուկրաինական պատերազմի մեկ տարին
Հայացք Հայաստանից
Ուկրաինական պատերազմը և 2020- թվականի աշնան այսպես կոչված 44-օրյա պատերազմն Արցախում իրենց էությամբ ոչ թե երկու տարբեր պատերազմներ են, այլ մեկ մեծ պատերազմի երկու տարբեր ճակատներ:
30 տարի առաջ և 30 տարի անց
Սև ամոթը, կորցրած պատիվը և նորից ուժեղ դառնալու խնդիրը
Արդարացում չկա և չպետք է լինի պարտությանը: Ո՛չ արդարացում, ո՛չ ներում: Պարտությունն աներելի մեղք է: Հենց մեղք է, այլ ոչ թե սովորական սխալ: Սա գիտակցելը հոգեբանական անհրաժեշտություն է, նախապայման՝ բոլոր տեսակի ապագա ծրագրերի, գործողությունների, պայքարի: Չի կարելի արդարացնելով սեփական թուլությունը, նորմալ համարելով այն, դառնալ նորից ուժեղ, հաղթող, ինքնիշխան:
Մարտական եղբայրության մեկ տարին
Իրականացված ծրագրերը և հետագա քայլերը
Սեպտեմբերի 2-ին լրանում է «Մարտական եղբայրություն» միաբանության առաջին հրապարակային հայտարարության մեկ տարին:
«Մարտական եղբայրություն» միաբանության մասին
«Մարտական եղբայրություն» միաբանությունը գաղափարական մարտական միություն է:
«Քաղաքական մտքի գրադարան»
Մարտական եղբայրություն միաբանության նախագիծ
Որպես շարքի առաջին հատոր ընտրված է իր ժամանակին շատ հայտնի գործիչ և գաղափարախոս Ռուբեն Դարբինյանի (1883-1968) «Ռուսական վտանգը» ընդհանուր անունեվ երկերի մոտ 500-600 էջանոց ժողովածուն: Հատորի անվանումը արտացոլում է դրա առանցքներից մեկը կազմող հոդվածաշարի (հետագայում որպես գրքույք տպված) անունը, սակայն, հատորի բովանդակությունը շատ ավելի մեծ է լինելու՝ ընդգրկելով հեղինակի մեծ և փոքր երկերը՝ 1910-ականներից մինչև 1960-ականներ, բայց բոլորն էլ միավորված ի վերջո մեկ առանցքի՝ Հայաստանի անկախության գաղափարական հիմնավորման շուրջ
Ինքնապաշտպանության համակարգի, անկախության համար պայքարի և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարություն
Այսօրվանից պատրաստվել Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության պայքարին՝ քննարկելով և կազմակերպելով անհրաժեշտ քայլերը, հարթակները, ծրագրերը և գաղափարները, այլ ոչ թե սպասել այն պահին, երբ սեղանին կդրվեն Հայաստանի անկախությունը սահմանափակող կանխատեսելի առաջարկները
Մարտական եղբայրություն միաբանության երդումը
Երբեք չընկճվել հանուն անկախության պայքարում՝ հարկ եղած դեպքում շարունակելով այն նույնիսկ բացարձակ մենակության մեջ, և բոլոր հասանելի միջոցներով
Պայքարը հանուն անկախության շարունակվում է
«Մարտական եղբայրության» հայտարարությունը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ
Անկախությունը ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև բովանդակություն՝ անկախության գաղափարը սպասարկող, պաշտպանող և զարգացնող ազգային-պետական համակարգեր՝ զինված ուժեր, ազգային անվտանգություն, գիտություն, կրթություն, եկեղեցի, տեղեկատվական դաշտ, քաղաքական դաշտ և այլն, ինչը Հայաստանում լիարժեքորեն չի գիտակցվել որևէ կառավարության օրոք վերջին 30 տարում
Նժդեհյան առաջնորդության հրամայականը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը (2022 ապրիլ)
Նժդեհի առաջնորդությունը նշանակում է հոգևոր, քաղաքական և մարտական ուժի միավորում:
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը «Միութենական պետության» վերաբերյալ
Այս պայքարում պետք է միավորվեն ազգայնականը՝ ում համար ամենից վեր ու թանկ է Հայաստանի անկախությունն ու հայկական ինքնությունը, ազատականը՝ ում համար թանկ են մարդու իրավունքներն ու ազատությունները, սոցիալիստը՝ ում համար թանկ է սոցիալական արդարությունն ու համերաշխությունը: