Հինգերորդ շարասյուն
Մարտական եղբայրության ակումբի քննարկումներից
Ուրբաթ օրը, ապրիլի 28-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի հերթական հավաք-քննարկումը:
Այս անգամ քննարկման թեման էր "հինգերորդ շարասյուն" երևույթը:
Թեման ներկայացրեց Աշոտ Տերտերյանը
Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ հինգերորդ շարասյուն պետք է համարել նախ էլիտայի ներկայացուցիչներին, այլ ոչ թե շարքային քաղաքացիներին:
Կարծիք հայտնվեց, որ Հայաստանում օտար շահերին ծառայելու հիմքում հաճախ ընկած են ոչ միայն շահադիտական, այլև՝ "գաղափարական"- աշխարհայացքային, հոգեբանական մոտիվները:
Նշվեց հայկական էլիտայի օտար շահերին ծառայելու երևույթի արմատավորված լինելն անցյալում:
Քննարկման մասնակիցները համաձայնության չեկան, թե արդյո՞ք Հայաստանում կարելի է խոսելի միայն ռուսական հինգերորդ շարասյան մասին, թե՞ նաև պետք է խոսել արևմտյան, իսկ քննարկման մասնակիցներից մեկի կարծիքով նաև թուրքականի մասին: Այս խնդրի շուրջ բանավեճի արդյունքում քննարկման մասնակիցներից մեկը հիշեցրեց, թե ինչպես էին 1999-ի հոկետմեբրի 27-ի հետքերը առերևույթ տանում դեպի Թուրքիա, իսկ իրականում Թուրքիայի հետ կապը կարող էր լինել միայն "վերին թողտվությամբ":
Տարաձայնություններով հանդերձ՝ քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ կառավարության ներկայացուցիչների կողմից թեմայի արծարծումը միայն արժեզրկում է դա և անլրջացնում:
Նաև համաձայնեցին, որ վերջին պատերազմի ընթացքում ակնհայտորեն թշնամու օգտին գործող և դրսից կառավարվող ներհայսատնայն համակարգի ներկայացուցիչների պատժի թեման օրակարգային է դառնալու որևէ ապագա իրապես անկախական հայկական կառավարության համար: