տավուշ
ՀՀ առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ Նոյեմբերյանում
Մարտական Եղբայրությունը շարունակում է բացօթյա քաղաքական քննարկումների շարքը
Մայիսի 4-ին՝ շաբաթ օրը, ժամը 13։00-ին, Մարտական եղբայրությունը կլինի Նոյեմբերյան համայնքում՝ Հայաստանի Հանրապետության առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ առաջարկելու նպատակով
ՀՀ կառավարությունը և Ալիևը փլուզում են մեր անվտանգության համակարգը
«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է
Կառավարությունը և Ալիևը սկսել են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որը տեղի է ունենում ՀՀ պետական սահմանի մարտական դիրքերի զիջման հաշվին։
Կալանավորվեց Արման Պետրոսյանը
Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է ներկայացվել Արման Պետրոսյանի դեմ և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։
Մարտական եղբայրություն միաբանության ձերբակալված անդամների ուղերձը
միաբանության համակիրներին և ողջ հայ ազգին
Սիրելի հայրենակիցներ, մեր կապն ամուր է, հավատն անսասան։ Անկախության համար պայքարում մենք պատրաստ ենք զոհաբերել ոչ միայն մեր ազատությունը, այլև կյանքը։
Մարտական եղբայրության դիտարկումները ի պատասխան ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության
Չափազանց մտահոգված ենք Քննչական կոմիտեի նման գործելաոճով, այն պարագայում, երբ վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակից բխում է անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված վարույթի արդյունավետ իրականացման հրամայականը
Տավուշում տեղի ունեցածի մանրամասները
Արմեն Պետրոսյանի հարցազրույցը Դավիթ Գրիգորյանի մոտ
- Ինչպիսի՞ն էր իրավիճակը տեղում - Ինչպիսի՞ն է տեղացիների տրամադրվածությունը - Ո՞վ և Ինչպե՞ս բացեց ճանապարհը - Ինչպիսի՞ կեցվածք ուներ ոստիկանությունը ԵԿՄ-ի սադրած իրավիճակում - Որոնք ե՞ն Մարտական Եղբայրության հաջորդ քայլերը
Ինչու՞ ձերբակալվեցին հենց Մարտական Եղբայրության անդամները և ինչու՞ ԵԿՄ ՈՒԱԶ-ը հայտնվեց այդտեղ
«Մարտական Եղբայրության» անդամ Սերգեյ Դալլաքյանը գրում է.
Նոյեմբերյանցիները շատ լավ են ճանաչում Մարտականի տղաներին, քանի որ նրանք մեկ տարուց ավել է, ինչ Ոսկեպար, Բաղանիս համայնքներում տեղի ժողովրդի հետ իրականացնում են մարզումներ հենց այս օրվա համար, որպեսզի դիմակայեն ադրբեջանական բանակի ներխուժմանը։
Ձերբակալվածներից 3-ը նույնիսկ դեպքի վայրում չէն եղել
Սա քաղաքական հետապնդում է
Ձերբակալվել են անգամ Մարտական եղբայրության այն անդամները` Հովսեփ Ղազարյան, Գոռ Ասատրյան, Հենրիկ Մկրտչյան, ովքեր ներկա չեն եղել ԵԿՄ - ցուցարարներ բախմանը։ Տղաների նկատմամբ գործ է հարուցվել խուլիգանության, գույքը վնասելու հիմքերով։
Բերման են ենթարկվել Մարտական եղբայրություն միաբանության 5 անդամներ
քաղաքական հետապնդումները շարունակվում են
Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք:
ԵԿՄ անդամներն են հրահրել բռնությունը
Կեղծ լուրեր
Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր Մարտական Եղբայրություն միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ Կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։