Ի՞նչ է հայ ազգայնականությունը

Մարտական եղբայրության ակումբի քննարկումներից

Ուրբաթ օրը, հունիսի 2-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի հերթական քննարկումը, որի թեման էր՝ ի՞նչ է հայ ազգայնականությունը: Թեման ներկայացրեց Աշոտ Տերտերյանը: Թեման ներկայացնողը հատկապես շեշտեց ազգայնականության և ազատության գաղափարների միջև՝ իր կարծիքով գոյություն ունեցող էական կապը: Նա համարում է, որ ազգայնականությունը պետք է ձգտի ազգի և արտաքին և ներքին ազատությանը:

Ուրբաթ օրը, հունիսի 2-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի հերթական քննարկումը, որի թեման էր՝ ի՞նչ է հայ ազգայնականությունը: Թեման ներկայացրեց Աշոտ Տերտերյանը: Թեման ներկայացնողը հատկապես շեշտեց ազգայնականության և ազատության գաղափարների միջև՝ իր կարծիքով գոյություն ունեցող էական կապը: Նա համարում է, որ ազգայնականությունը պետք է ձգտի ազգի և արտաքին և ներքին ազատությանը:

  • Նաև՝ կարևոր չափանիշ համարվեց ազգայնականի համար՝ սեփական ուժերի վրա հենվելու հոգեբանությունը՝ թե՛ անհատական, թե՛ հավաքական մակարդակում:
  • Ծավալված քննարկման ընթացքում շոշափվեցին մի քանի կարևոր խնդիրներ՝ ազգայնականություն-պահպանողականություն, ազգայնականություն – բարոյականություն հարբերությունները, ինչպեռս նաև թե ի՛նչ է ազգայնականությունն ընդհանրապես, և արդյո՞ք այն ունի տեսակներ:
  • Տեսակետ հնչեց, որ այն ինչ այսօր հաճախ հասկանում են որպես հայ ազգայնականություն՝ 1960-ականներից Սովետայան Հայաստանում վերևից ձևավորված «թույլատրված ազգայնականության» մի տեսակ է, որի հիմնական խնդիրն է՝ անտեսել Հայաստանի անկախության հարցը, և ամբողջ շեշտը դնել հակաթուրքականության վրա, ինչը համապատասխանում էր այդ շրջանի սովետական քաղաքականության պահանջներին: Նույնիսկ այսօր՝ արդեն 30 տարի ըստ ձևի անկախ՝ հետսովետական Հայաստանում գերիշխում է նույն այդ պատկերացումը: Այս առումով պնդում արվեց, որ ազգայնականության հիմանական էությունը սեփական ազգի քաղաքական անկախության ձգտում է, իսկ մյուս տարրերը երկրորդական են սրա համեմատ կամ պետք է բխեն դրանից:
  • Միտք հնչեց նաև, որ հատկապես Հայաստանի դեպքում ազգայնականությունը որպես անկախության ձգտում սերտորեն կապված է ոչ միայն արտաքին, այլև ներքին ազատության հետ: Պաշտպանել անվերապահորեն Հայաստանի անկախությունն այսօր նշանակում է պաշտպանել նաև Հայաստանը որպես համեմատաբար ազատ երկիր: Ընդ որում՝ կարծիք եղավ, որ Հայաստանն իր ազատությամբ գերազանցում է ոչ միայն հետսովետական, այլ եվրոպական ներկա վիճակին: Այս ազատությունը որևէ մեկի շնորհը չէ, այլ հայ ազգի պայքարի արդյունք և հետևանք, մեզ համար բնական կազմակերպվելու կերպ:
  • Խոսք եղավ նաև ազգայնականություն-պահպանողականություն հարաբերության մասին: Կարծիք հնչեց, որ ազգայնականության նույնացումը պահպանողականության հետ Հայաստանում նույնպես արդյունք է ազգայնականության սովետական մոդելի, քանի որ այդ մոդելում քաղաքական անկախության խնդիր դված չէ, և ազգայինը հետևաբարա նույնացվում է միայն մշակութայինի հետ և անցյալի հետ: Մինչդեռ անկախության ձգտող և անկախություն կառուցող ազգը պետք է դնի զարգացման խնդիր, ինչպես նաև սեփական ուժերով անվտանգություն ապահովելու խնդիր:
  • Քննարկման մասնակիցներից մեկն էլ հարց դրեց, թե արդյո՞ք ազգայնական լինելը ենթադրում է նաև որոշակի բարոյական նորմերին համապատասխանություն: Այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ հնչեցին՝ մի մասը համարեց, որ անձնական բարոյականությունը կապ չունի ազգայնական լինել-չլինելու հետ, մյուս մասն էլ պնդում էին, որ առանց անձնական բարոյականության ազգայնական դիրքը համոզիչ չէ:

Social