Հայ ժողովուրդը պետք է համախմբվի իր Անկախության Հռչակագրի շուրջ
Սևան Ղազարյանը գրում է.

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է.
Հայաստանում 10-15 տոկոս վարկանիշ ունեցող ոճրագործը, որ աթոռին երերացող պոտենցիալ քաղաքական դիակ է, Իլհամ Ալիևի ցուցումով պատրաստվում է լուծարել Հայստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը նախ կազմակերպեց Հայաստանի ռազմական պարտությունը «սցենարով գնացած պատերազմում», որպեսզի հայ ժողովրդին դեմ տա մի «խաղաղության համաձայնագիր», որտեղ արտացոլված է լինելու մեր թշնամու կամքը։ «Խաղաղության համաձայնագիր» կոչվածը հակասահմանադրական փաստաթուղթ է և հակասում է ՀՀ անկախության հռչակագրին
ՆՓ-ն հանձն է առել սկզբում չեղարկել մեր պետության ծննդյան վկայականը, իսկ հետո արդեն ստորագրել մահվան վկայականի տակ։ Փոխարենը ՆՓ-ն պատրաստվում է «հիմնադրել» մի նոր պետություն, այսպես կոչված «Իրական Հայաստան», որի ողջ իմաստը Հայաստանի վերածումն է Բաքվի ռեժիմին ենթակա մի խամաճիկային պետության։ Ինչպես հայտնի է Բաքվի ռեժիմի պարագլուխը Հայաստանը չի համարում օրինական պետություն, իսկ ՆՓ-ն հիմքից քանդում է հայկական պետության իրավական հիմքերը
Հայ ժողովուրդը պետք համախմբվի իր Անկախության Հռչակագրի շուրջ ու պաշտպանի իր Սահմանադրությունը։ Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի ունեցած ամենալեգիտիմ փաստաթուղթն է, որ ծնվել է արցախյան շարժման ու հայ ժողովրդի միասնության գաղափարի շուրջ։ Իսկ ըստ ՀՀ գործող Սահմանադրության՝ Փաշինյանը պետության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն կատարած քրեական տարր է, որ 30 հազարանցոց զորքը իբր շրջափակումից փրկելու պատրվակով իրականում 120 հազարից ավելի անմեղ հայերի գցեց շրջափակման մեջ ու հանձնեց թշնամու ողորմածությանը, երբ Քարվաճառը, Լաչինն ու Սյունիքի բարձունքները առանց մի կրակոցի, գրչի մի հարվածով հանձնեց թշնամուն՝ դրանով իսկ առաջացնելով հումանիտար աղետ, որը հող նախապատրաստեց արցախի հայերի էթնիկ զտման համար։ Ու հիմա ՆՓ-ն պարտավորվել է նաև մաքրել պատերազմական հանցագործության հետքերը Իլհամ Ալիևի արյունոտ ձեռքերից՝ հրաժարվելով միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերից։