Իշխանությունների վարած քաղաքանության այլընտրանքը պատերազմին պատրաստվելն է
Աշոտ Տերտերյանը գրում է․

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․
Իշխանությունների վարած քաղաքանության այլընտրանքը պատերազմին պատրաստվելն է և կոշտ մեթոդներով Հայաստանի շահը առաջ տանելու ռազմավարություն վերցնելն է՝ գոնե առաջին փուլում, մինչև հակառակորդը զգա որ իրեն դիմադրում են։
Սակայն նման մեթոդներով քաղաքականություն վարելու կողմնակից Հայաստանում գրեթե չկա։
Հետևաբար արժեզուրկ է բոլորի քննադատությունը՝ գերիների վերաբերյալ տարվող քաղաքականության վերաբերյալ, Արցախի հարցով տարվող քաղաքականության վերաբերյալ, միջանցքի հարցով տարվող քաղաքականության վերաբերյալ, սահմանազատման հարցով տարվող քաղաքականության վերաբերյալ, Արցախը հանձնելու վերաբերյալ և այլն։
Երբ որ վերոգրյալի վերաբերյալ քննադատություն եմ տեսնում ապա լուրջ չեմ վերաբերվում, որովհետև նման քննադատություն հնչեցնողները երբեք ուժային դիմադրության կողմնակից չեն։
Կարող եք հպարտ դեր ընդունել, որ դուք քննադատում եք գերիների հարցով վատ քաղաքականությունը։
Սակայն, եթե ուժային դիմադրության կողմնակից չեք, ապա լուրջ չեք ընկալվում ձեր ջերմոցից դուրս։