2023թ ապրիլից գործում ենք Նոյեմբերյան համայնքի գյուղերում
Մեր այցը Ոսկեպար ներկայացվում է որպես միանգամյա ակցիա
2023թ ապրիլից գործում ենք Նոյեմբերյան համայնքի գյուղերում
Մեր այցը Ոսկեպար ներկայացվում է որպես միանգամյա ակցիա.
իբր իրենք չեն թողել, մենք էլ հակառակվելով գնացել ենք։
Դա այդպես չէ։
Մենք շատ վաղուց տեղի ժողովրդի կողքին ենք ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Մենք չէինք գնա, եթե իշխանությունը օրինական հիմնավորում տար իր պահանջին։
Ստորև ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքն ըստ ժամանակագրական հաջորդականության.
20․05․2023 - հուշագրի ստորագրում Նոյեմբերյան խոշորացված համայնքի և Մարտական եղբայրություն միաբանության միջև
28․05․2023 - Երևանյան ու տեղի խմբերի առաջին համատեղ պարապմունքը
10.06.2023 - ՄԵ որոշում. շաբաթական 3 անգամ միաբանության երկու անդամներ կայցելեն Նոյեմբերյանի գյուղեր սերտ կապեր հաստատելու համար
23․06․2023 - Նկարներ Բաղանիսի և Ոսկեպարի խմբերի հետ պարապմունքից
02․07․2023 - Ազատազենի հետ համատեղ կառուցվել է հրաձգարան կրակային պարապունքներ անելու համար
Անցկացվել են տակտիկական և կրակային շաբաթական պարապունքներ տեղի խմբերի հետ մինչև 2024թ փետրվարի վերջ, մինչև իշխանության կողմից ի հայտ եկան արգելքներ։
03.03.2024 - Մարտական եղբայրության երկու անդամներ այցելում են Վերին Ոսկեպարի հրաձգարան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և բերման են ենթարկվում։
17.03.2024 - Մարտական եղբայրություն համակիրների մեծ խմբի հետ այցելում է Վերին Ոսկեպարի տարածք։ Այցելությանը չեն խոչընդոտում, սակայն հայտնում են, որ հաջորդ անգամ խանգարելու են։
24.03.2024 - Վերին Ոսկեպար այցելությանը խոչընդոտելու համար Մարտական եղբայրության անդամներին և համակիրներին՝ թվով 49 հոգի, բերման են ենթարկում։ Մարտական եղբայրության անդամների մեկ այլ խումբ միևնույն է հասնում է Ոսկեպար։
Մարտական եղբայրությունը միշտ գործում է թափանցիկ և մեր կայքում հրապարակում ենք մեր գործունեության հետ կապված կարևոր հանգրվանների մասին։
Ստորև կարող եք տեսնել մեր կայքում Նոյեմբերյան համայնքում մեր գործունեության մասին հրապարակված տեղեկագրերը, ինչպես նաև թեմայի վերաբերյալ մեր վերլուծությունը։