Այց Վերին Ոսկեպար
Մարտի 17-ին՝ կիրակի օրը
_1536x1536.webp?alt=media&token=e4ba5c0a-168d-4596-b26f-6f8491259848)
Մարտի 17-ին՝ կիրակի օրը, «Մարտական եղբայրություն» միաբանությունը հրավիրում է բոլորիդ Վերին Ոսկեպար:
Այցի նպատակն է ծանոթանալ Վերին Ոսկեպարի գեղեցիկ բնությանը, պատմամշակութային վայրերին, տեղում զգալ հայրենի հողի ամեն փոքր կտորի կարևորությունը:
Կարևոր խնդիր է` ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի անխոչընդոտ տեղաշարժվել և այցելել Հայաստանի ցանկացած տարածք:
Այցի ընթացքում չի նախատեսվում որևէ քաղաքական գործողություն կամ ելույթ:
Չի նախատեսվում նաև մարտական կրակային պարապմունք:
Վերին Ոսկեպարը և շրջակայքը հարուստ է հայկական մշակութային հուշարձաններով` բերդեր, եկեղեցիներ, կամուրջներ և այլն (հիմնականում՝ ավերակ):
Գրավիչ է նաև բնությունը. տափաստանային գոտուց անցում է կատարվում անտառայինի, Ոսկեպար գետի ձորում կան ջրվեժներ:
Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է: