փիլիսոփայություն
Փիլիսոփայական քայլ առաջ
ներկայացնում է Աշոտ Տերտերյանը
Փետրվարի 3-ին ժամը 18:00 տեղի կունենա Մարտական Եղբայրության անդամ Աշոտ Տերտերյանի «Փիլիսոփայական քայլ առաջ» վերնագրով բանախոսությունը: Մարտական Եղբայրությունը հրավիրում է Հանրապետության 79 հասցեով իր գրասենյակ մասնակցելու միջոցառմանը եւ քննարկմանը:
ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՌԱՋ
Ինչպես ազատվել վարչական միավորի փիլիսոփայական շարունակությունը լինելուց
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը անկախացավ, սակայն շարունակեց ապրել այն նույն փիլիսոփայությամբ որով ապրում էր ՀԽՍՀ-ն, այսինքն մի վարչական միավոր, որը չէր կարող ունենալ պետության նպատակներ և խնդիրներ։ Տվյալ դեպքում փիլիսոփայություն նշանակում է՝ պետության հայացքը աշխարհին, պատմությանը և ինքն իրեն, այսինքն` որն է քո պետության դիրքը և տեղը աշխարհի նկատմամբ, որն է քո և աշխարհի պատմությունը և ինչպիսի միավոր ես հանդիսանում ինքդ։ Նշված բաղադրիչները մեկը մյուսի հետ ներթափանցված են և փոխազդեցության մեջ են։