Ինչպես Իսրայելը կարողացավ խափանել իրանական հարվածը
Մարտական եղբայրության անդամ Արման Պետրոսյանը գրում է.
«Իսրայելը և Միացյալ Նահանգները ճշգրիտ հետախուզական տեղեկատվություն ունեին մոտալուտ հարձակման մասին: Իսրայելի վրա հարձակման ժամը, թիրախներն ու սպառազինության համակարգերը հայտնի էին դրա սկսվելուց մեկ օր առաջ։
▪️Որոշ անօդաչու սարքեր ստիպված են եղել մոտ ինը ժամ թռչել դեպի Իսրայել։
Ամերիկյան զինուժը կարողացել է անօդաչուներին խոցել «օդ-օդ» հրթիռներով։
Իսրայելական F-15 և F-35 կործանիչները միացել են ԱՄՆ բանակին՝ ստանձնելով Հորդանանի և Սիրիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը։
▪️Իրանի կողմից արձակված թեւավոր հրթիռները, ըստ երևույթին, խոցվել են Հորդանանի տարածքում
▪️Իր բարձր տեխնոլոգիական ՀՕՊ համակարգերի շնորհիվ Իսրայելին հաջողվել է խոցել իրանական ներգնա բալիստիկ հրթիռների ավելի քան 90%-ը»։
Արդյունքը լիակատար ֆիասկո է՝ «դարի վրեժի» փոխարեն։
Զգալով անխոցելիություն և աջակցություն՝ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել իր համար խնդրահարույց պետությունների տարածքում գտնվող թիրախներին, դրա վառ օրինակն է վաղ առավոտից հրթիռային հարվածները Լիբանանի տարածքում գտնվող խմբավորումների հենակետերին:
Պաշտպանական գործողությունների ընթացքում Իսրայելի և դաշնակիցների ֆինանսական ծախսերը հասել են 1,5 մլրդ-ի: