《Զելենսկին չի ուզում խաղաղություն》 Թրամփ

խաղաղություն նշանակում է պարտություն

Սա նշանակում, որ Զելենսկին հրաժարվել է Ուկրաինայի պարտությունը ընդունել

《Զելենսկին չի ուզում խաղաղություն》 Թրամփ

Սա նշանակում, որ Զելենսկին հրաժարվել է Ուկրաինայի պարտությունը ընդունել։

Սա նշանակում է, որ Թրամփը հիասթափված է` ենթադրյալ թույլ կողմի պարտությունը հաստատելով զինադադարի հասնելու իր նպատակի առայժմ ձախողմամբ։

Այստեղ պետք է հիշել նաև, Լևոն Տեր֊Պետրոսյանի պատերազմ թե խաղաղություն հոդվածը` որը կարելի է գրել նաև` Պատերազմ թե Հայաստանի պարտություն։

Կարելի է հիշել նաև տասնամյակներ շարունակ Հայաստանում քարոզվող 《խաղաղությունը, այսինքն Հայաստանի պարտությունը ընդունելու անհրաժեշտությունը։

Պետք է հիշել նաև Լևոն Զուրաբյանի հարցազրույցը 2022֊ի մայիսին, որտեղ նա ասում էր` 2020֊ի պատերազմի օրերին բոլոր նախագահներով համոզում էին Հայաստանին ստորագրել խաղաղությունը։ Այսինքն նորից պարտությունը։

Պետք է հիշել նաև այսօրվա կառավարության խոսքերը` մեզ պետք է խաղաղություն` այսինքն պարտություն։

Բայց օրինակ` Ալիևը երբեք չի ասել, որ Ադրբեջանի նպատակը խաղաղությունն է, այսինքն հրաժարվել է ընդունել Ադրբեջանի պարտությունը։

Միջազգային հարաբերություններում 《խաղաղություն》նշանակում է պարտություն։

Պետք է նշել նաև, որ Հայաստանում մարդկանց խումբ կա, որոնց համար Ռուսաստանը և ԱՄՆ֊ը միշտ ճիշտ են, և փոքր պետությունները, այդ թվում Հայաստանը, պետք է ենթարկվեն մեծ տերություններին։

Նման մարդկանց պետք է փիլիսոփայական պարտության մատնել։

Պետք է փորձել միշտ աշխարհին նայել Հայաստանի և ինքնիշխանի դիտակետից այլ ոչ թե ԱՄՆ֊ի կամ Ռուսաստանի դիտակետից և ենթարկված նրանց մեծությանը։

  • Աշոտ Տերտերյան, Մարտական Եղբայրություն միաբանության անդամ

Social