«Ինչու է անհրաժեշտ լինել զինավարժ և ունենալ օրինական զենք»

Նախապատրաստվելով ինքնապաշտպանության՝ ագրեսիային դիմակայելու համար

This image is the AI's interpretation of the text: Dall-e prompt: A beautiful woman with a rifle aiming at a landscape of Armenian mountains in the background, representing Azerbaijan's determined stance and commitment to protecting itself.
This image is the AI's interpretation of the text: Dall-e prompt: A beautiful woman with a rifle aiming at a landscape of Armenian mountains in the background, representing Azerbaijan's determined stance and commitment to protecting itself.

Բարդ բան չէ հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ հասնել նրան, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը լինեն զինավարժ և ունենան օրինական զենք:

Որովհետև.

Սպառնալիքները Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը ոչ մի տեղ չեն կորել ու չեն կարող կորել երևացող հեռանկարում

Սա էլ որովհետև.

Համաշխարհային անկայունությունը շարունակվում է և խորանում է, և հանգուցալուծում չի երևում: Փաստացի մտել ենք համաշխարհային պատերազմի փուլ:

Իսկ Հայաստանը գլոբուսից դուրս չի: Փոթորկի ժամանակին փոքրիկ նավակը մի խախանդ տեղում թաքցնելու ծրագիրը գուցե փոքրիկ նավակի «բնակիչների» վարդագույն երազանքն է, բայց ցավոք, կյանքը միայն երազանքներով չի:

Հետսովետական տարածքում անկայունությունը շարունակվում է, և չի երևում հանգուցալուծումը: Հատկապես անորոշ է ռուսական գործոնի հեռանկարը: Մի կողմից շարունակվում է Ռուսաստան նոր ծավալապաշտական ծրագրի իրականացման փորձը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը կրելով պարտություններ թուլանում է, և կան նշաններ նաև ներքին անկայունության: Երկու դեպքում էլ հայ ժողովորդի անվտանգության հետ կապված լուրջ հարցեր կան:

Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյատևման՝ նույնիսկ ծայրահեղ զիջումների գնով մեր կողմից:

Վարդագույն գետաձիներին իսկ պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է հետամուտ լինել ոչ միայն Արցախի «վերջնական լուծմանն», այլև՝ Սյունիքի հարցին՝ կլինի դա «միջանցքի» թե այլ «նախագծի» տեսքով:

Բացի այդ Ադրբեջանի ստրատեգիական նպատակն է, ոչ թե խաղաղ գոյակցությունն, այլ գերիշխանությունը տարածաշրջանում, այդ թվում Հայաստանի նկատմամբ: Այսօր արդեն հայ-ադրբեջանական սահմանի գլխավոր ռազմավարական բարձունքների մեծ մասն Ադրբեջանի ձեռքն է, և պարզ է, որ նա դա չի վերադարձնելու բարի կամքով:

Այս ամենից բխում է, որ Հայաստանի պաշտպանական համակարգը՝ ստեղծված լիովին այլ միջազգային և տարածաշրջանային իրավիճակում, պետք է արմատապես վերանայվի՝ համապատասխանելու համար նոր իրավիճակին:

Պարզ է, որ այդ արմատական փոփոխության կարևոր տարրը պետք է լինի զինված և զինավարժ ժողովորդի գործոնը:

Բնականաբար խոսքը նրա մասին չէ, որ զինված ժողովուրդը պետք է փոխարինի կանոնավոր բանակին:

Նման հիմարություն դիմացինին վերագրելը, և հետո դա հերքելը պարզունակ քարոզչական հնար է:

Ինչո՞ւ է կարևոր ժողովրդական գործոնը:👇

Ինքնին պարզ է, որ փոքր և խոցելի տարածքով, և փոքրաքանակ բնակչությամբ երկիրը պետք է հնարավորինս խորը կառուցի իր պաշտպանության համակարգը, և կանոնավոր բանակի վերակառուցման հետ մեկտեղ ավելացի նաև ժողովորդական տարրը:

Հայ ժողովորդի վերջին 100 և ավելին տարվա պատմական փորձը միանշանակ ցույց է տալիս, որ հաղթել ենք բոլոր այն դեպքերում, երբ բալանսավորված են եղել կանոնավոր բանակի և ժողովորդական ուժի սկզբունքները՝ Սարդարապատ, Նժդեհի պայքարը Զանգեզուրում, 1991-1994-ի Արցախյան պատերազմ:

Նույնիսկ զուտ տրամաբանորեն՝ առանց պատմական փորձի իսկ, ինքնին պարզ է, որ հանուն անկախության պայքար մղող ազգի պատերազմը կարող է հաջող լինել միայն, եթե համատեղված են կանոնավորն ու ժողորդականը: Սրա մասին աղաղակում է ամբողջ համաշխարհային պատմությունը, նաև առավել թարմ ուկրաինական փորձը:

Ժողովորդականությունը Հայաստանի քիչ առավելություններից է:

Բռնապետական համակարգերը չեն կարող իրենց թույլ տալ զինված և զինավարժ ժողովուրդ ունենալ: Հայաստանը որքան էլ ոչ կատարյալ, բայց համեմատաբար ավելի ազատ և ժողովրդավարական երկիր է, որը ոչ միայն կարող է, այլ ինչ որ տեղ պարտավոր է անցնել զինված և զինավարժ ժողովուրդ սկզբունքին՝ օրենքով հնարավորինս կարգավորելով այդ անցումը:

Այս և հնարավոր մյուս փաստարկներն այնքան պարզ են, այնքան կարևոր, որ ցանկացած հակափաստարկում սրանց դեմ բարդանում է: Ամեն դեպքում հակափաստարկումը, եթե հնարավոր է, պետք է նույնպես լինի համակարգային, և ներկայացնի իր պատասխաններն ու իր լուծումները, այլ ոչ թե պարզապես անգիր արած դոգմաների հավաքածո լինի:

Social