Ռազմական իրավիճակն Ուկրաինայում
2023 07 11-ի դրությամբ
Համաշխարհային քաղաքականության մոտ ապագայի հեռանկարները, ուղղությունները այժմ վճռվում են Ուկրաինայի տափաստաններում ընթացող թեժ մարտերից:
Դրանց ելքից է կախված ի վերջո նաև Հայաստանի ապագան, առավել ևս, որ Հայաստանի այսօրվա քաղաքականությունը ոչ մի հույս չի տալիս, որ դասեր քաղելով 2020 թվականի պարտությունից, մենք օգտվելով ուկրաինական պատերազմով ընձեռնված ժամանակից, նորից փորձում ենք վերածվել ուժային գործոնի, իքնուրույն սուբյեկտի:
Այդ իմաստով պարտադիր է օբյեկտիվ գնահատականներ ունենալ ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
I. Ուկրաինական հակահարձակումը առայժմ արդյունքի չի բերում
Արդեն պարզ է, որ այդքան երկար սպասված և վերջապես 2023 թվականի հունիսի առաջին շաբաթվա մեջ սկսված ուկրաինական Զինված ուժերի հակահարձակումը մեկ ամսվա մեջ որևէ լուրջ ռազմական արդյունքի չի հասել:
Ճակատի մի քանի հատվածներում ուկրաինացիերը կարողացել են հասնել որոշ տեղական տարածքային առաջխաղացումների, սակայն, ընդհանուր առմամբ ռուսական պաշտպանական գիծը ճեղքված չէ:
Վերջնական հետևություններ անելը դեռ շուտ է, սակայն հաստատապես պարզ է, որ ուկրաինական հակահարձակումըն արդեն շեղվել է իր նախնական պլանից և ժամանակացույցից:
II. Մարտական գործողությունները հարավային ճակատում և մարտավարությունը
Ընդհանրապես, ռազմական գործողություններն ընթանում են ռուս-ուկրաինական ճակատի գրեթե ողջ երկայնքով, այդ թվում՝ արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով՝ Բախմուտ, Սվատովո, Կրեմեննոյե, սակայն, գլխավոր ուղղությունը մնում է հարավայինը:
Որքան էլ որոշ դեպքերում երկու կողմերի քարոզչությունը փորձի մեծ կարևորություն տալ նաև այլ ուղղություններում ընթացող գործողություններին, ակնհայտ է, որ ռազմավարական խնդիրները կարող են լուծվել միայն հարավում, և հարավից է կախված պատերազմի ելքը:
Հարավային ուղղությունն իր հերթին բաժանվում է մի քանի հատվածների:
Այդ հավտածներից երկուսում են ընթանում հիմնական թեժ գործողությունները վերջին ամսվա ընթացքում:
Դրանցից մեկը Վրեմյեվսկի հատվածն է, որի ընդհանուր ուղղությունը տանում է դեպի Մարիուպոլ:
Մյուսը՝ Օրեխովյան հատվածն է, որի ընդհանուր ուղղությունը տանում է կենտրոնով դեպի Բերդյանսկ, իսկ արևմտյան թևով դեպի Մելիտոպոլ, և ի վերջո երկուսը միասին դեպի Ղրիմ:
Երկու հատվածներում էր ուկրաինական ԶՈՒ-ն մեծ ջանքեր է գործադրում, սակայն միայն տեղական արդյունքների է առայժմ հասնում՝ գրավելով մի քանի գյուղեր և անտառային հատվածներ:
Ռուսները հենվում են այստեղ ամիսների ընթացքում պատրաստած ամուր պաշտպանական գծերի վրա:
Ռուսական պաշտպանությունը պասիվ չէ՝
նրանք կիրառում են անընդատ հակագրոհների մարտավարությունը, որը, դատելով ամենից որոշ չափով հասնում է հաջողության:
Ուկրաինական հակահարձակման գլխավոր խնդիրներից, բացի ռուսական ուժեղ պաշտպանական դիրքերից՝ հարձակման նպատակներին համարժեք ավիացիա չունենալն է:
Արդյո՞ք ի վերջո ուկրաինացիներին կհաջողվի ճեղքել ռուսական պաշտպանությունը, ցույց կտա մոտ ապագան, սակայն, այժմ արդեն պարզ է, որ հակահարձակումը չի ունենալու այն մասշտաբներն ու այն հետևանքները, որոնք սպասելի էին և ծրագրավորվել էին:
III. Քարոզչությունը
Ուկրաինական քարոզչությունն արձագանքում է այս իրողություններին ճիշտն այնպես ինչպես անցյալ տարի ռուսական քարոզչությունն էր արձանքում ռուսական գործողության ակնհայտ ձախողումներին:
Ինպես, որ ռուսներն էին անցյալ տարի ասում, որ իրենք չէին էլ պատրաստվում արագ գործողությունների, որ իրենք խնայելով մարկային կյանքերը առաջ են շարժվում դանդաղ, «մեթոդիկ», քայլ առ քայլ, նույն բառապաշարով էլ այսօր ուկրաինական քարոզչությունն է բացատրում հակահարձակման տեմպը:
Իրականությունն այն է, որ նման քարոզչությունը համոզիչ և արդյունավետ է եղելություններից չհասկացող քաղաքացիական զանգվածի համար, որի վրա էլ հաշվարկած է, սակայն, բացարձակ զավեշտ է նույնիսկ մի փոքր հասկացող մարդու համար:
Բանն այն է, որ հենց արագ ռազմական գործողություններն են բերում նվազագույն կորուսնետրի թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիականների մեջ, հենց արագ հաղթանակներն են ամենա քիչ արյունալիները, և հակառակը՝ դանդաղ, «մեթոդիկ» ռազմական գործողությունը որպես կանոն նշանակում է՝ ավելի մեծ զոհեր և կորուստներ:
Սակայն քարոզչությունն այս հարցում աշխատում է այնպես ինչպես պետք է աշխատի քարոզչությունը՝ ստեղծում է պարզունակ կեղծքիներ, որոնք համոզիչ են շարքային մարդու ընկալմանը:
IV. Արևմուտքը սպասում է
Ուկրաինական հակահարձակման ընթացքը քննարկվում է նաև արևմտյան մամուլում, և մեկնաբանվում պաշտոնյաների և գործիների կողմից:
Այստեղ նույնպես առկա են հիշյալ քարոզչության զգալի տարրեր: Սակայն կա նաև վերլուծական տարրը:
Ընդհանուր առմամբ արևմտյան վերնախավերը դեռ սպասողական են տրամադրված, քանի որ գործողությունների վերջնարդյունքը դեռ պարզ չէ, և ուկրաինական գործողության ներուժը դեռ սպառված չէ:
Ուկրաինական ճակատներում տեղի ունեցողի ռազմական և քաղաքական հետևանքների մասին դեռ առիթներ կունենանք խոսել առանձին:
«Մարտական եղբայրություն» միաբանության վերլուծական խումբ