Քանի՞ գրոշ արժի լեգիտիմացումը

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է․

Աշխարհակարգի փոփոխությունից հետո կլինեն նոր լեգիտիմ սահմաններ։ Բայց Փաշինյանը, չգիտես ինչու, փորձում է ֆիքսել կամ լեգիտիմացնել մեր սահմանները ՄԵԾ փոփոխությունից առաջ, այն էլ հին, ԽՍՀՄ ժառանգության սահմանները։

Փաշինյանն ասում է, որ աշխարհակարգը փլուզվում է։ Ճիշտ է ասում։ Դա նշանակում է, որ ուժերի և ազդեցությունների հարաբերությունը մեծ կենտրոնների միջև ակտիվ փոփոխվում է։ Ընդունված և գործող խաղի կանոնները նույնպես փոխվում են։ Պարզ ասած` մեծ գզվրտոցին հաջորդած խաղաղ ժամանակները վերջանում են, հասունանում է մի նոր, մեծ գզվրտոց, որի ժամանակ, ով ինչ հասցրեց խլել, իրենն է լինելու` օրենքով ու թղթով։

Մասնավորապես, կարող են փոխվել շատ երկրների «լեգիտիմ» սահմանները. չէ՞ որ այդ սահմանները միշտ չեն լեգիտիմ եղել, անընդհատ փոփոխվել են։ Սրանք ոչ թե հավերժ լեգիտիմ սահմաններ են, այլ ընդամենը վերջին լեգիտիմը։

Աշխարհակարգի փոփոխությունից հետո կլինեն նոր լեգիտիմ սահմաններ։ Բայց Փաշինյանը, չգիտես ինչու, փորձում է ֆիքսել կամ լեգիտիմացնել մեր սահմանները ՄԵԾ փոփոխությունից առաջ, այն էլ հին, ԽՍՀՄ ժառանգության սահմանները։ Այն էլ ոչ թե ուժով (որը բավական տրամաբանական կլիներ), այլ թղթով` թշնամիների բարի ցանկությունների և աշխարհակարգի` արդեն փլուզվող օրենքների վրա հիմնվելով։

Քանի՞ գրոշ արժի այդ լեգիտիմացումը, դատեք ինքներդ։

***

Խաղաղություն ասելիս, էլ պատերազմն ու՞մ շունն է,

Չգիտեմ, ինչու՞ է այդպես...

Social