Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է՝

❗ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկս...

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է՝

❗ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը երկատվել է (իրականում՝ 1995 թվականից, երբ հողի վրա հաղթանակը փորձեցին ներկայացնել իբրև բեռ, որից պետք էր փուլային կամ փաթեթային տարբերակով ազատվել)։ Հողի վրա մենք ունենք երկու Հայաստան.

📌 Հայաստան, որը ամեն գնով ձգտում է պարտության՝ անունը դնելով խաղաղություն, ձգտում է անդադար զիջումների, միայն թե այդ Հայաստանի էլիտայի կապիտալին ու իշխանությանը վտանգ չսպառնա։

📌 Եվ Հայաստան, որը մշտապես ձգտում է հաղթանակի ցանկացած ոլորտում, որի քաղաքացիները չեն սիրում հանձնվել կյանքի ոչ մի իրավիճակում, որտեղ հանձնվելն ու վախկոտությունը համարվում է աններելի մեղք։ Հայաստան, որը ապավինեց իր սեփական ուժերին, որը կերտեց Արցախյան հաղթանակ, սակայն նրան թիկունքից հարվածեց պարտվող Հայաստանը։

♦️ Եվ այսօր Հաղթող Հայաստանի համար թիվ մեկ սպառնալիքը, առաջին թշնամին, կամ ինչպես կուզեք ինքներդ անվանեք, դա պարտվող Հայաստանն է։ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, հրեաները, մասոնները, իլյումինատները և ձեր պատկերացրած բոլոր ուժերը այլևս ուղիղ ոչինչ չեն անում. նրանք կռիվը տեղափոխել են դեպի ներս և մեր դեմ կռվում են պարտվող Հայաստանի միջոցով։

♦️ Առաջիկայում այս երկու Հայաստանների միջև սահմանը ավելի է ընդգծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ լինի, որովհետև դրանից հետո պարզ է դառնալու, որ հայերի մեծամասնությունը ուղղակի չի ուզում պարտվող լինել, ու այլևս չի գործելու ներկա–նախկին կռվով հայ հասարակությանը մոլորեցնելու ծրագիրը։

Հ.գ. Մարտական Եղբայրություն միաբանությունը Հաղթող Հայաստանի քաղաքական ուժն է։ Մենք տեր ենք մեր անցյալին, տեր ենք մեր ներկային, ու առավել ևս տեր ենք լինելու հաղթանակներով լի ապագային։

Թեմաներ

    Social