«Ջրային անվտանգություն»
«Մարտական եղբայրություն»-ը հրավիրում է «Ջրի գինը» ֆիլմի ցուցադրությանն ու քննարկմանը
«Ջրի գինը» վավերագրական ֆիլմը լույս է սփռում Հայաստանի խորացող ջրային ճգնաժամի վրա: Տնտեսության տարբեր ոլորտներում ջրի աճող պահանջարկը, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված տեղումների զգալի նվազումը, նոր մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի ջրային անվտանգության համար, որոնք ավելի են սրվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո:
Դեկտեմբերի 16 -ին Երևանի Հանրապետության 79 հասցեյում՝ «Մարտական եղբայրություն»-ը հրավիրում է ֆիլմի ցուցադրության ու քննարկման:
Թեման կներկայացնի Թեհմինե Ենոքյանը
Սիրով կսպասենք բոլորին