Արման Պետրոսյանի կալանքի ժամկետը փորձում են երկարաձգել ևս մեկ ամսով

Քաղաքական հետապնդումը շարունակվում է

Առհասարակ այն, որ Արման Պետրոսյանի նկատմամբ կալանքը կիրառվել է մեկամսյա ժամկետով, արդեն իսկ վկայում է, որ դատարանը չունի դրա կիրառման հիմքերի առկայության վերաբերյալ ներքին համոզմունք։է

Արման Պետրոսյանի փաստաբանից տեղեկացանք, որ մեղադրանքի կողմը փորձում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ․ Մուրադյան) կողմից կայացված դատական ակտի բողոքարկման միջոցով երկարաձգել Արման Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը և վերացնել դատարանի որոշումը Արման Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության առնչությամբ, որով դատարանը արձանագրել էր ձերբակալման ապօրինի լինելը։

Առհասարակ այն, որ Արման Պետրոսյանի նկատմամբ կալանքը կիրառվել է մեկամսյա ժամկետով, արդեն իսկ վկայում է, որ դատարանը չունի դրա կիրառման հիմքերի առկայության վերաբերյալ ներքին համոզմունք։

Բացի այդ, նման պայմաններում անընդունելի ենք համարում այսպիսի ներգործուն հարկադրանքի միջոցի կիրառումը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիքակազմի տարր։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ միջադեպի մյուս մասնակիցների՝ մասնավորապես՝ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի (որը մեքենան վարել է խաղաղ ցուցարարների ուղղությամբ) կամ մեկ այլ անձի վարքագիծը (որը մեքենայի տանիքից ցատկել է ցուցարարների վրա) վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ գնահատականի չի արժանացել, վերջիններիս նկատմամբ առհասարակ որևէ ներգործություն «իրավապահ» մարմինների կողմից չի եղել։

Մինչդեռ Արման Պետրոսյանը, որը փորձել է կանխել ոստիկանների բացարձակ անգործության պայմաններում իրականացվող օրինազանց գործողությունները, այժմ կալանավորված է։

Հաշվի առնելով կալանքի նման խափանման միջոցի բնույթը՝ հարկ ենք համարում մեղադրանքի կողմի՝ ՀՀ դատախազության համար ընդգծել, որ կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը՝ որպիսի հանգամանքի իմացությունը թելադրված է դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակով, սակայն ինչ-ինչ պատճառներով կոպտորեն անտեսվում է։

Social