Քաղաքական օրագիր # 67 | Քաղաքական դաշտի նոր ուժի ծնունդը

🔸 Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում է իրական այլընտրանք ժողովրդի համար։

🔸 Ներկայիս իշխանությունը և ընդդիմությունը նույն պարտվողական գաղափարախոսության կրողներն են։

🔸 Քաղաքական համակարգը վերարտադրում է նույն հին մտածելակերպը՝ անկախ դեմքերի փոփոխությունից։

🔸 Պատերազմի պարտությունից հետո նախկին քաղաքական ուժերը կորցրել են բարոյական իրավունքը երկիրը ղեկավարելու։

🔸 Այսօրվա աշխարհում խաղաղության գաղափարը առանց ուժային հենքի ուտոպիա է։

🔸 Հայաստանը պետք է վերածվի ուժային գործոնի՝ հենվելով սեփական ռեսուրսների վրա։

🔸 Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի կարող բերել երկարատև խաղաղության։

🔸 Ժողովրդի հնազանդեցումը և ստորացումը անխուսափելիորեն բերում է պայթյունի։

🔸 Արտաքին ուժերը չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։

🔸 Երեք միլիոնանոց ժողովուրդը՝ ճիշտ կազմակերպված և առաջնորդված, կարող է դառնալ լուրջ ուժ։

Թեմաներ

    Social