Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին հետևում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի ճանաչումը

Արտաքին քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Թուրքիայից եկած հերթական պարտադրանք

Փաստորեն, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հայկական կողմի համար որևէ դրական արդյունքի չհանգեցրեց

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ, ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության, քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:

Այս զանգից հետո, հունիսի 21-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։

Թուրքիան և Արաբական աշխարհը ողջունեցին Հայաստանի Հանրապետության այս քայլը, իսկ Իսրայելը, տարբեր պաշտոնյաների մակարդակով, սպառնալիքներ հղեց մեզ։

Մինչ այդ, հունիսի 19-ին, ՀՀ ԱԳՆ-ն բարձրաձայնեց 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նոր ագրեսիայի հավանականության մասին:

Հունիսի 21-ին և հունիսի 22-ին Ադրբեջանը Հայաստանի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին կեղծ հաղորդագրություններ տարածեց:

Փաստորեն, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հայկական կողմի համար որևէ դրական արդյունքի չհանգեցրեց:

Հաշվի առնելով ժամանակագրական հաջորդականությունը, կարելի է ենթադրել, որ Պաղեստինի ճանաչումը Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջազգային հարցեր քննարկելու համատեքստում է և հանդիսանում է մի կողմի պարտադրանք մյուսին` առանց դրա դիմաց առարկայական ինչ-որ բան ստանալու ակնկալիքի:

Social