Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․

Հայաստանում տարածված միտք կա, որ նախօրոք պետք է պատրաստվել պատերազմին, իսկ եթե նախօրոք չես պատրաստվել, ապա պետք է խուսափել պատերազմից։
Էստեղ կրկին մարդու տրամաբանության և բանականության ծուղակն ենք ընկնում, անտեսելով փորձի տված եզրակացությունը։
Իհարկե պատերազմի պետք է փորձել պատրաստ լինել նախօրոք, բայց երբեք հնարավոր չէ պատերազմին նախօրոք բավարար մակարդակի պատրաստ լինել։
Թե Ուկրաինան և թե Ռուսաստանը նախօրոք պատրաստվել էին պատերազմին, բայց երբ սկսվեց պատերազմը պարզվեց որ նրանք բավարար պատրաստ չէին։
Այսօր նրանց բանակները լիովին վերափոխված են պատերազմի սկզբի համեմատ, և իրական պատրաստությունը հենց պատերազմի ընթացքում է եղել։
Պատերազմին պատրաստ չի եղել նաև Հայաստանը 1991-ին։ Ավելին պատերազմին պատրաստ չի եղել նաև Նացիստական Գերմանիան 1939-ին։ Դրա ցուցիչներից մեկը օրինակ Մոսկվայի մոտ տաք հագուստի բացակայությունն էր։ Եթե վերլուծում ենք 1939-ի դրությամբ Գերմանիայի բանակի սպառազինությունը, զենքի արտադրության ծավալները և որակը, բանակի կառավարումը, տեսնում ենք, որ իրական հզոր գերմանական բանակը շատ արագ կառուցվել է պատերազմի ընթացքում։
Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին։ Որի զինված ուժերը ըստ էության զրոյից կառուցվել են հենց պատերազմի ընթացքում։
Նույնը վերաբերում է ԽՍՀՄ-ին, որը 1941-ի դրությամբ պարզվեց, որ ընդհանրապես սպատրաստ չէ պատերազմին։
Ամերիկացի ռազմական տեսաբան Ջոն Բոյդը նշում է, որ երբեք հնարավոր չէ նախապես լիարժեք պատրաստվել պատերազմին, և պատերազմի ընթացքում /ընթացքում ոչ թե նախօրոք/ ՝ գործողություն-արձագանք-վերլուծություն-գործողություն շղթայով է պետք առաջ շարժվել։ Եվ հաղթում է այն կողմը, որը ավելի արագ է սովորում։
Հիմա դուք եկել եք, ինչ-որ անհայտ գաղափարներով՝ պատերազմին նախօրոք պատրաստվե՞լ եք քարոզում։
Ավելին, եթե իսկապես նախօրոք ուզում եք պատրաստվել պատերազմին, ապա դա ավելի արդյունավետ կարող է լինել՝ հարձակողական պատերազմ ծրագրելիս, այլ ոչ թե հիպոթետիկ պաշտպանողական պատերազմի պատրաստվելիս, որովհետև միայն հարձակողական և կոնկրետ խնդիր լուծող պատերազմին պատրաստվելն է, որ հստակություն է պահանջում։
Բայց նույնիսկ այս դեպքում՝ 1939-ի Գերմանիայի և 2022-ի Ռուսաստանի օրինակները հուշում են, որ հնարավոր չէ ձեր սրտի ուզածով պատրաստ լինել։
2020-ին Ադրբեջանը ևս 100 տոկոս պատրաստ չէր պատերազմին, թեև ավելի լավ էր պատրաստ քանի որ ծրագրողը ինքն է եղել։
Ադրբեջանի հաղթանակին առավել շատ օգնեց հենց հայերի մտայնությունը՝ որ պատերազմին նախօրոք են պատրաստվում, այլ ոչ թե ընթացքում։
Այն բոլոր զենքերը որ հիմա Հայաստանը գնել է՝ հնացած են լինելու պատերազմի հաջորդ իսկ վայրկյանին։
Երբեք չխաբվեք գաղափարին՝ թե երբևէ Հայաստանը կամ որևէ այլ պետություն կարող է նախօրոք պատրաստվել պատերազմի։
