
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է.
Արդյոք Արցախի հարցը կարող էր լուծվել փոխզիջմամբ՞։
Իմ համոզմամբ, ոչ։ Նաև այն պատճառով, որ պատմության մեջ հակամարտությունները երբեք փոխզիջմամբ չեն լուծվում։ Դա նշանակում է, որ փոխզիջումային լուծումը քաղաքական հեքիաթ է և կոնկրետ Արցախի հարցում այդ հեքիաթը կիրառվել է հայ ազգին պարտությունը ընդունել տալու համար։
Փոխզիջումային ավարտներ սովորաբար եղել են գաղության և ազդեցության գոտիների համար պայքարում՝ այն էլ ոչ միշտ։
Եթե պայքարը գաղութային կամ ազդեցության գոտիների պայքար չի եղել, ապա այն երբեք չի ավարտվել փոխզիջմամբ։
Դիտարկենք 20-րդ դարի մի շարք խոշոր հակամարտություններ՝ այդ թվում գաղութային պայքարի, և տեսնենք արդյոք դրանք փոխզիջմամբ են ավարտվել՞։
Այստեղ պետք է նաև մանրամասնել, որ փոխզիջումը՝ մինչև պատերազմը կողմերի ունեցած քաղաքական նպատակների փոխադարձ մասնակի զիջումն է։
1․ 1905 թվականի Ռուս-Ճապոնական պատերազմ։ Ավարտվել է Ճապոնիայի հաղթանակով և առանց փոխզիջման։ Ճապոնիան դուրս է մղել Ռուսաստանին իր հենակետ՝ Պորտ Արթուրից, ստացել է Կորեայի նկատմամբ չվիճարկվող ազդեցութուն՝ այն ինչը պահանջում էր մինչև պատերազմը։
2․ 1914-1918 Առաջին համաշխարհային պատերազմ՝ ավարտվել է Անտանտի հաղթանակով և առանց փոխզիջման։ Գերմանիան իր դաշնակիցների հետ ոչինչ չի ստացել։
3․ 1919-1922 հույն-թուրքական պատերազմ։ Ավարտվել է Հունաստանի պարտությամբ և Թուրքիան ստացել է քեմալական կառավարության ճանաչում և գոյության իրավունքի հաստատում։
4․ 1939-1945 Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ ավարտվել է Դաշնակիցների հաղթանակով և առանց փոխզիջման՝ Առանցքի երկրները ոչինչ չեն ստացել։
5․ 1948 թվականի Արաբա-Իսրայելական պատերազմ՝ ավարտվել է առանց փոխզիջման։ Իսրայելը գրավել է նոր տարածքներ և հաստատել իր պետությունը։ Արաբները դրա դիմաց ոչինչ չեն ստացել։
-
1950-1953 Կորեական պատերազմ։ ԽՍՀՄ-ը փորձում էր գրավել ամբողջ Կորեան ու սարքել կոմունիստական։ Չի ստացվել, ձախողվել է իր այդ քաղաքական նպատակում և դրա դիմաց ոչինչ չի ստացել, այսինքն փոխզիջում չի եղել։ Եղել է վերադարձ մինչև պատերազմը եղած իրավիճակին։
-
1955-1975 Վիետնամի պատերազմ: Ավարտվել է Հյուսիսայի Վիետնամի հաղթանակով։ Հարավային Վիետնամը ոչինչ չի ստացել դրա դիմաց և դադարել է գոյություն ունենալ, այսինքն փոխզիջում չի եղել։
8․ 1956 թվականի Սուզեի ճգնաժամ։ Եգիտոսը հաստատել է իր ինքնիշխանությունը Սուեզի ջրանցքի նկատմամբ։ Պատերազմի ավարտից հետո այդ ջրանցքը մնացել է իր ինքնիշխանության ներքո և հակառակորդները՝ Անգլիան և Ֆրանսիան ոչինչ չեն ստացել։ Այսինքն փոխզիջում չի եղել։ Այս հակամարտությունում Իսրայելն էլ իր նպատակն ուներ՝ բացել Սուեզի ջրանցքը իր նավերի համար։ Իսրայելը ևս հասել է իր նպատակին՝ դրա դիմաց չտալով ոչինչ։
9․ 1967 թվականի 6 օրյա պատերազմ՝ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել ու գրավել Սինայի թերակղզին ու ամրապնդել իր պետության անվտանգությունը։ Արաբները ոչինչ չեն ստացել։ Պատերազմն ավարտվել է առանց փոխզիջման։
-
1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմ /Լևոն Տեր-Պետրոսյանի սիրած օրինակը փոխզիջման մասին/ ավարտվել է առանց փոխզիջման։ Իսրայելը հասել է իր ուզածին՝ Եգիպտոսը ճանաչել է Իսրայել պետությունը։ Դրա դիմաց Իսրայելը ոչինչ չի զիջել։ Վերադարձրել է Սինայի թերակզղին, բայց նախ այդ թերակղզին չի եղել Իսրայելինը, և երկրորդ՝ թերակղզին վերցվել էր որպեսզի պարտադրվեր Եգիպտոսին ճանաչելու Իսրայել պետությունը, և Իսրայելը հասել է դրան։
-
Իրան-Իրաք 1980-1988 պատերազմ։ Իրանը ոչինչ չի զիջել Իրաքին, և պատերազմն ավարտվել է Իրանի միակողմանի ձեռքբերմամբ՝ ձախողվել է Իրաքի կողմից Իրանի տարածքի գրավումը: Որևէ փոխզիջում չի եղել։
Սա հակամարտությունների միայն մի մասն է։ Կարող ենք դիտակել ցանկացած այլ հակամարտություն։
