Մշակույթը անկախ պետության հիմքն է
🔸 Մշակույթը պետության հիմնաքարն է և պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս:
🔸 Հայ մշակույթը իր էությամբ արևմտյան արժեհամակարգի կրող է, ոչ թե ռուս-թուրքական:
🔸 Կրթությունն ու մշակույթը անբաժանելի են և պետք է զարգանան միասին՝ որպես մեկ օրգանական համակարգ:
🔸 Արվեստագետը պետք է շրջագայի և շփվի համաշխարհային մշակույթի հետ, սակայն չկտրվի իր արմատներից:
🔸 Պետությունը պետք է ստեղծի մեխանիզմներ մշակույթի զարգացման համար, բայց չմիջամտի ստեղծագործական գործընթացին:
🔸 Մշակույթը պետք է լինի հասարակության համար անհրաժեշտություն, ոչ թե պարտադրված երևույթ:
🔸 Ազգային և համամարդկային արժեքները չեն հակասում միմյանց, այլ փոխլրացնում են:
🔸 Հայաստանի հողն ունի յուրահատուկ էներգետիկա, որը սնուցում է արվեստագետի ստեղծագործական ներուժը:
🔸 Պետությունը չպետք է խնայի ներդրումները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:
🔸 Անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և մեխանիզմներ մշակութային զարգացման համար:
