✍🏻 Մարտական Եղբայրություն Միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է․

♦️ Այսօր Հայաստանում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը մինիմում գոհ չէ Նիկոլից։ Բայց ի՞նչ է նշանակում գոհ չլինել կամ դժգոհ լինել — այստեղ են ամփոփված մեր բոլորիս հիմնական հուզող հարցերը։ Խնդիրը Նիկոլ անձը չէ, այլ այն, թե ի՞նչ են առաջարկում Նիկոլի փոխարեն քաղաքական ուժերը, իսկ հիմնական առաջարկությունը նույնն է՝ այն, ինչ առաջարկում է Նիկոլը։
📌 Հարգելի հայրենակիցներ, մեզ բոլորիս փորձում են համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Սամվել Կարապետյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ու նրանց հարող այլ քաղաքական թիմեր ու անհատներ, բիզնես շրջանակներ պայքարում են Նիկոլի ու ՔՊ-ի դեմ և չեն կարողանում հաջողության հասնել։ Այսինքն՝ Նիկոլն ու ՔՊ-ն հզորագույն ու անպարտելի են։ Նիկոլները կարողանում են «կռիվ» տալ ոչ միայն ընդդիմության դեմ, այլ նաև Պուտինի, ու միակ մարդը, ում դեմ անզոր են Նիկոլները, դա Ալիևն է — էն նույն Ալիևը, որ մեր ընդդիմության ղեկավարներից վախենում է։
♦️ Ես հավատացած եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը, եթե մի պահ պատկերացնի թվարկածս մարդկանց ու քաղաքական ուժերի ռեսուրսների 10 տոկոսին կարողանար տիրապետել, մենք այսօր ոչ միայն Նիկոլ չէինք ունենա, այլ կապրեինք լրիվ այլ՝ հզոր ու շեն, ամուր պաշտպանությամբ, հայկական Արցախով երկրում։ Ձեզանից յուրաքանչյուրը այլ Հայաստանի մասին է երազում, յուրաքանչյուրը մտքում պատկերացնում է, թե ի՞նչ կարելի է անել այս իրավիճակից դուրս գալու համար, եթե հնարավորություն ունենա պրոցեսների վրա ազդելու, եթե հնարավորություն ունենա այնքան ռեսուրսների տիրապետել, որքան վերը թվարկված թիմերն ու անհատները։
📌 Հետևաբար, Հայաստանի Հանրապետության փրկության համար ընտրություն կատարելու համար հարկավոր է ոչ թե նայել այդ ուժերին, այլ դրանցից դուրս՝ նրանց, ովքեր առաջարկում են անկախ Հայաստան, ոչ թե սեփական փրկություն։
🇦🇲 Մարտական Եղբայրություն Միաբանությունը այս հարցում ունի իր սեփական առաջարկությունը, որն արմատապես տարբերվում է հիմնական առաջարկություններից։ Սակայն այն չի տարածվում հանրության շրջանում մի պարզ պատճառով՝ այն ձեռնտու չէ հիմնական խաղացողներին, ովքեր գործում են դրսի պատվերով։ Իսկ առաջարկությունը հետևյալն է՝ նախ պետք է հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից, պետք է հրաժարվել հանձնվելուց, պետք է հավատարիմ մնալ Անկախության Հռչակագրին։