Քաղաքական իրավիճակը և Ելքի ծրագրի ուղենիշեր

«Մարտական եղբայրություն» միաբանության բաց Ժողովը

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 18.45 -ից տեղի կունենա «Մարտական եղբայրություն» միաբանության բաց ժողովը: Այն տեղի կունենա Էլիտ պլազա կենտրոնի Մանթաշև դահլիճում (հասցե` Խորենացի 15): 
Ժողովը բաց է` դրան կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 18.45 -ից տեղի կունենա «Մարտական եղբայրություն» միաբանության բաց ժողովը:

Այն տեղի կունենա Էլիտ պլազա կենտրոնի Մանթաշև դահլիճում (հասցե` Խորենացի 15):

Ժողովը բաց է` դրան կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները:

Ժողովի ընթացքում մասնավորապես կներկայացվեն

  1. Քաղաքական իրավիճակի գնահատականը և ելքի ուղենիշները
  2. Համաժողովրդական շարժման ստեղծման գաղափարը
  3. Ազգային հեղափոխության անհրաժեշտությունը
  4. Նոր Հայաստանի քաղաքական փիլիսոփայությունը
  5. Գաղափարական հիմնադրույթները
  6. «Ելքի ծրագրի» տարրեր, այդ թվում`

պաշտպանության ոլորտի արմատական բարեփոխման սկզբունքները, դեմոգրաֆիական քաղաքականության սկզբունքները

Ժողովի երկրորդ կեսին նախատեսվում է հարց ու պատասխան ներկաների հետ։

Թեմաներ կներկայացնեն Մարտական եղբայրության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Տերտերյանը, Ավետիս Ավետիսյանը, Մեսրոպ Պապիկյանը:

Ժողովին մասնակից կլինեն 2020 թ. և 1991-94 թթ. պատերազմների մասնակիցներ, սպաներ, Հայաստանի մարզերի, հասարակական նախաձեռնությունների, ռազմարզական կառույցների ներկայացուցիչներ, հրավիրյալ անհատներ:

«Դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի» (Նժդեհ)

Թեմաներ

Social