Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա # 15 | Կենսունա՞կ է Հայաստանն այս սահմաններով
🔸 Հայաստանի ներկա սահմանները ռուս-թուրքական դաշինքի կողմից հայ ժողովրդին պարտադրված պարտության արդյունք են։ 🔸 Այդ սահմանները սրբացնելը նշանակում է ընդունել թշնամու գերիշխանությունը և լեգիտիմացնել Սովետական Հայաստանը՝ որպես միակ հնարավոր պետություն։ 🔸 Այսօրվա Հայաստանի տարածքը, թեև պարտության հետևանք է, մասամբ պահպանվել է հայկական զինված պայքարի շնորհիվ։ 🔸 Թշնամիների կողմից գծված այս սահմաններն իրենց կոնֆիգուրացիայով և բնական սահմանների խախտմամբ Հայաստանը դարձնում են դիտավորյալ անկենսունակ և մշտապես խոցելի։ 🔸 Այս սահմաններով երկարաժամկետ կայուն, անվտանգ և անկախ պետություն ունենալն անհնար է, ուստի դրանց փոփոխության հարցն անխուսափելիորեն դրվելու է։
