Պատմական շաբաթ 69 | Քննադատությունը վերածվում է քրեական հետապնդման

🔸 Իշխանությունները քննադատությունը որակում են ատելության խոսք՝ քրեական հետապնդումներով լռեցնելով ցանկացած այլակարծություն։ 🔸 Իշխանությունն ու ընդդիմությունը, անտեսելով երկրի իրական խնդիրները, զբաղված են պոպուլիստական խոստումներով ու ընտրակաշառքի բաժանմամբ։ 🔸 Իշխանությունները նպատակաուղղված վարկաբեկում և քայքայում են Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես համահայկական ցանց։ 🔸 Իշխանության հակասահմանադրական թեզը, թե լավ կյանքը միայն կրթվածներին է հասու, ցինիզմ է քայքայված կրթական համակարգի պայմաններում։ 🔸 Իշխանության պաշտոնյաները, կտրված իրականությունից, ցուցաբերում են լկտիություն և իրենց դասում օրենքից վեր։

Թեմաներ

    Social