Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Նորայր Արշակյանը գրում է.

Չկարողանալու մասին։
Ոչ, չենք կարող , դեռ պետք է պատրաստվենք, դեռ զենք չունենք, դեռ թույլ ենք, պետք է սպասենք, դաշնակիցներ գտնենք։
Ոչ, չենք կարող սպասել և ազգը պատրաստ է պայքարը շարունակելու, ինչպես որ 44 օրյա պատերազմին էր, որքա՞ն զենք է պետք, կարո՞ղ ենք ավելին ունենալ քան հարուստ թշնամինզենքը երբեք վճռորոշ նշանակություն չի ունեցել , Արցախյան առաջին պատերազմին թշնամու տրամադրության տակ էր ԽՍՀՄ-ի Անդրկովկասյան ամբողջ պահուստային զինանոցը ու տարածաշրջանից հեռացող ռուսական զորքի ռազմական տեխնիկան, բայց հաղթողները չասացին զենք չունենք, չասացին պետք է սպասենք իդեալական պայմանների , չասացին որ թույլ են ու անհարմար է պահը, այդ պահը ստեղծեցին նրանք ու տարիների պայքարը , զրկանքն ու զոհողությունը վերածեցին հաղթանակի։ Դե գնացեք ու այդ մարդկանց ասեք, որ նրանք չէին կարող , որ նրանք թույլ էին , պատրաստ չէին ու զենք չունեին, ասեք որ չեն հաղթել ու երեսուն տարի անկախ Արցախը պարզապես երազ էր։ Ո՞րն է այդ կետն ու պահը, որ կարող նորից կլինենք, որտեղից այդ վստահությունը թշնամու ուժերի վրա ու սեփականի հանդեպ տարակույսը։ Դա Արցախը թշնամուն հանձնած ու արցախյան շարժումը ազգի ցանկությունը, պայքարը, հաղթանակները ճակատագրական սխալ բարբաջող իշխանությունների առաջ քաշած թեզերի կրկնությունն է , որ անկարող ենք , թույլ ենք, պարտված ենք։ Այդ հիմնազուրկ փաստարկներն ու պնդումները անկարողության մասին նպատակ ունեն ներշնչել թուլություն, վախ, սեփական ուժերի հանդեպ անվստահություն ու կոտրել պայքարելու, դիմադրելու կամքը։ Թույլն է ասում, որ ինքը անկարող է և միայն դրանից հետո սկսում փաստարկներ բերել, որ արդարացնի իր թուլությունը, թույլ է այսօրվա իշխանությունը, բայց ոչ ազգը, պարտված է այսօրվա իշխանությունը, բայց ոչ ազգը։
Թույլի հոգեբանություն է զիջելը, սպասելը , հարմարվելը, բողոքելը, ուժեղը անզիջում է բնույթով ու անհամբեր, ուժեղը ինքն է հարմարեցնում վիճակը ու կարող է։ Կարող է նշանակում է քաջ է, չի կոտրվել, չի ընդունել պարտվողի ու խեղճի դերը որպես ճակատագիր։ Կարող է մեր ազգը, կարող է հաղթել ու հաղթանակների շնորհիվ է, որ հազարամյակների միջով անցել ենք ու կանք հիմա , թույլն ու անկարողը պատմությունը չեն շարունակում և իսկապես թույլ ու անկարող իշխանությունը, այս ժամանակի , կմնա պատմության մեջ որպես հուշ, թուլության մարմնացում ու ոչ ավելին, իսկ կարող ազգը կշարունակի պայքարը ու այդ պայքարում ծնված հաղթանակների շարքը։
