Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության

Անհամաչափ ուժի կիրառումը չունի որևէ արդարացում

Անկախ նրանից, որ Մարտական Եղբայրություն միաբանությունը որևէ իրական՝ խորքային ու բովանդակային, գաղափարական ու քաղաքական հակադրություն չի տեսնում ներկա կառավարության և «Սրբազան շարժման» միջև, մենք խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների դեմ:

Անհամաչափ ուժի կիրառումը չունի որևէ արդարացում, և նման դրսևորումները նախա-«հեղափոխական» Հայաստանում հանրությունը դատապարտում էր՝ անկախ ուղեկցող հանգամանքներից:

Հիշեցնենք նաև, որ լուսարձակ նռնակներ վերջին անգամ Հայաստանում ցուցարարների դեմ կիրառվել են 2004 թ.-ի ապրիլի 12-ին նույն Բաղրամյան պողոտայում նույնքան ոչ մեծաթիվ ցույցի դեմ: Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Social