«Նժդեհի արդիականությունը» թեմայով դասախոսություն

2023 թ-ի դեկտեմբերի 21-ին՝ Նժդեհի մահվան տարելիցի օրը, Կապանում

Թեման ներկայացրեց Մարտական եղբայրության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: Իր խոսքում նա նախ` շեշտեց այսօրվա և 100 տարի առաջվա իրավիճակների օբյեկտիվ նմանությունը՝ Արցախում ռուսական և ադրբեջանական զինված ուժերի ներկայություն, վտանգ Սյունիքին և Հայաստանի անկախությանը, թուրքերի վերադարձի հարց Հայաստան և այլն:

2023 թ-ի դեկտեմբերի 21-ին՝ Նժդեհի մահվան տարելիցի օրը, Կապանում՝ Նժդեհի գործունեության հենակետում, Մարտական եղբայրության նախաձեռնությամբ տեղի ունեցավ՝ «Նժդեհի արդիականությունը» թեմայով դասախոսություն:

  • Թեման ներկայացրեց Մարտական եղբայրության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: Իր խոսքում նա նախ` շեշտեց այսօրվա և 100 տարի առաջվա իրավիճակների օբյեկտիվ նմանությունը՝ Արցախում ռուսական և ադրբեջանական զինված ուժերի ներկայություն, վտանգ Սյունիքին և Հայաստանի անկախությանը, թուրքերի վերադարձի հարց Հայաստան և այլն:
  • Ապա անդրադարձ եղավ Նժդեհի 1919-20 թթ. գործունեությանը Սյունիքում: Շեշտվեց, որ հատկապես 1920 թ-ի ամառվանից սխալ է համարել դա զուտ Սյունիքի պաշտպանություն, այլ պետք է համարել որպես հանուն Հայաստանի անկախության պատերազմի մաս: Նժդեհի գործը կարևոր համարվեց որպես հաջողության և հաղթանակի օրինակ, և այդ իմաստով հակադրվեց պարտվողական հոգեբանությանը:
  • Ներկայացվեցին Նժդեհի հաջողության մեխանիզմները՝ կազմակերպչական, գաղափարական, մարտավարական, որոնք արդիական են նաև այսօր

Դասախոսության տեսանյութը տեղադրված է մեր յութուբյան ալիքում՝

Social