Ռազմական պատմության դասընթաց

"Մարտական Եղբայրության" դասընթաց

Ռազմական պատմության դասընթաց 13 դասից
1 - Ինչ է ռազմական պատմությունը եւ ո՞րն է գործնական իմաստը
2 - Ռազմական համակարգերը
3 - Հայաստանի ռազմական համակարգերը: Հին հայկական ռազմական համակարգը
4 - Հայաստանի ռազմական համակարգերը: Նոր ժամանակների հայկական ռազմական համակարգերը
​5 - 1918-21 թթ.-ի ռազմական իրադարձությունները Հայաստանում, կարճ ամփոփում
6 - Ռազմական բարեփոխումների պատմությունից
7 - Ռազմական եւ քաղաքական համակարգերի փոխգործակցությունը
8 - Դիմադրության տեսություն
9 - Աշխարհագրությունը եւ ռազմավարություն
10 - ՀՀ աշխարհագրությունն ու ռազմավարությունը՝ որոշ նկատառումներ
11 - Ռազմաքաղաքական տրամաբանությունը եւ դրա տարբերությունը կենցաղային տրամաբանությունից Կլաուզեվից
12 - Ռազմական տեսության պատմությունից
13 - Դասընթացից բխած գործնական եզրակացություններ եւ առաջարկներ

Ռազմական պատմության դասընթացի ծրագիրը

I

Ինչ է ռազմական պատմությունը եւ ո՞րն է գործնական իմաստը

ա

  • Ինչ է ռազմական պատմությունը՝ դա պատերազմների ժամանակագրությունը չէ, այլ ընդհանրացումը՝ ռազմական փորձի եւ ռազմական համակարգերի
  • Ռազմական պատմությունը տարբեր է սովորական պատմությունից:
  • Օրինակներ հայոց պատմությունից, թե ինչու սովորական պատմաբաանները չեն կարողանում ճիշտ վերլուծել ռազմական իրադարձությունները:
  • Հանս Դելբրյուկը՝ ռազմական պատմագիտության հայր:

բ

  • Ո՞րն է ռազմական պատմության գործնական իմաստը: Պաշտպանությանհամակարգի իրական խորքային բարեփոխումների որեւէ ծրագիր թերի է առանց ռազմապատմական փորձի իմացության:
  • Ռազմական փորձը չի հնանում իր հիմնական գծերով՝ ի տարբերություն տեխնոլոգիաների:
  • Ռազմական պատմությունից սովորում ենք տարբեր ռազմական համակարգերի կիրառման պայմանները, դիմադրության օրինակները, պարտություններից հետո նոր պաշտպանության համակարգեր կառուցելը:

II

Ռազմական համակարգերը

ա

  • Ի՞նչ է ռազմական համակարգը: Օրինակներ
  • Ռազմական համակարգերի տիպաբանությունը մոտավորապես նույնն է ամբողջ պատմության մեջ: Տեխնոլոգիաները փոխվում են, բայց համակարգերի սկզբունքները նույնն են մնում:
  • Չկա լավագույն ռազմական համակարգ բոլոր տեղերի համար: Դրանք կախված են տվյալ տեղի ու ժամանակի պահանջներից:
  • Ռազմական համակարգերը սերտորեն կապված են քաղաքական, մշակութային, տնտեսական համակարգերի հետ:

բ

  • Ռազմական համակարգերի համառոտ պատմություն. հետեւակ եւ հեծյալներ հին աշխարհում, հին հռոմեական բանակ, միջանադարյան ասպետական բանակ, վարձկանների բանակ, պրոֆեսիոնալ բանակ, ժողովորդական բանակ, զորակոչիկային բանակ եւ այլն:
  • Ամփոփում՝ տարբեր ռազմական համակարգերը եւ դրանց տարրերը ծառայում են տարբեր նպատակների եւ արդյունավետ են կոնկրետ պայմաններում:

III

Հայաստանի ռազմական համակարգերը: Հին հայկական ռազմական համակարգը

  • Հին հայկական ռազմական համակարգը՝ ծանր ազնվական հեծելազոր: Դրա ռազմական առանձնահատկությունները:
  • Դրա սերտ կապը երկրի քաղաքական կարգի, ներքին անկախության եւ հոգեւոր մշակույթի հետ:
  • Հայոց զորք հասկացությունը:
  • Հայոց զորքի անկումը եւ հին Հայաստանի անկախության կորուստը:
  • Հին հայկական եւ արեւմտաեվրոպական միջնադարյան ռազմական համակարգերի նմանությունները եւ ծագումը նույն արմատից:
  • Նոր ժամանակների հայկական ռազմական համակարգերը՝ ֆիդայական ուժեր, ժողովրդական ուժեր, կանոնավոր բանակ: Դրանց առանձնահատկությունները, դրսեւորման օրինակները, արդյունքները:

IV

Հայաստանի ռազմական համակարգերը: Նոր ժամանակների հայկական ռազմական համակարգերը

  • Զինված ազատագրական պայքար՝ ֆիդայական ուժեր
  • Ֆիդայականի եւ ժողովրդականի տարբերությունն ու հակադրությունը
  • Ժողովրդական զորքի կառուցման փորձ՝ Վասպուրական 1900-ականներ
  • Զինված պայքարի փորձը եւ հայկական ուժային գործոնը 20-րդ դարի սկզբին
  • Կամավորական ջոկատներ Առաջին համաշխարհայինում
  • Ռուսահայ սպայություն եւ ռուսական բանակի հայկական ստորաբաժանումներ
  • Կանոնավոր բանակ եւ խմբեր՝ Առաջին Հանրապետություն
  • Ժողովորդական բանակ՝ Սյունիք 1919-21 թթ.
  • Ժողովրդական շարժում, կամավորականություն, կանոնավոր բանակ՝ Երրորդ Հանրապետություն
  • Ամփոփում՝ կանոնավոր-պրոֆեսիոնալ, կամավորական-ջոկատային եւ ժողովրդական սկզբունքների փոխհարաբերությունը նոր հայկական ռազմական փորձի լույսի ներքո:

V

1918-21 թթ.-ի ռազմական իրադարձությունները Հայաստանում, կարճ ամփոփում

  • 1918 –ի հայ-թուրքական պատերազմ: Սարդարապատ: Կանոնավոր բանակ, քաղաքական ղեկավարում, ժողովրդական շարժում
  • 1920 – բոլշեւիկյան եւ թուրքական ապստամբությունների ճնշում: Կանոնավոր զորք, քաղաքական ղեկավարում, ժողովրդական ուժեր
  • 1920 –ի հայ-թուրքական պատերազմ
  • 1920-21 հայ-ռուսական պատերազմ Սյունիքում: Ռազմական կազմակերպում եւ քաղաքական ղեկավարում
  • 1921 – Փետրվարյան ապստամբություն
  • Ամփոփում: Ազգային պայքարը եւ զինուժը

VI

Ռազմական բարեփոխումների պատմությունից

  • Զինված ուժերի արագ եւ արմատական բարեփոխումները 1920-ականների Գերմանիայում՝ պարտությունից հետո՝ Գեներալ ֆեն Զեքթը եւ Ռայխսվերի ստեղծումը:
  • Պարտության դասերը եւ ռազմական բարեփոխումը
  • Գլխավոր շտաբը որպես երկրի ինտելեկտուալ կենտրոն
  • Պարտվածներ եւ հաղթածներ: Ֆրանսիական եւ գերմանական ռազմական տեսությունները՝ 1920-30-ականներին: Դիրքային եւ մանեւրային պատերազմների տեսությունը:

VII

Ռազմական եւ քաղաքական համակարգերի փոխգործակցությունը

  • Երկրորդ Համաշխարհայինում Գերմանիայի օրինակը: Վերմախտը եւ նացիստական ղեկավարությունը:
  • Քաղաքական եւ ռազմական ղեկավարությունների հակասությունները՝ քաղաքկան եւ ռազմական հարցերում
  • Ռազմական ղեկավարման համակարգը՝ երկու Գլխավոր շտաբերի հակասությունները:
  • Քաղաքական հաշվարկի սխալները եւ ռազմական գործողությունները
  • Կանոնավոր բանակը եւ ՍՍ-ը

VIII

Դիմադրության տեսություն

  • Օրինակ 1. Մեծ տերության դիմադրությունը մեծ պատերազմում:
  • Դիմադրություն՝ թշնամու ակտիվությամբ:
  • Մեծ Բրիտանիան Երկրորդ Համաշխարհայինում՝ 1940-41 թթ.-ին:
  • Նեգատիվ դիմադրություն՝ խաղաղության մերժման եւ թշնամուն քայլեր անողի դրության մեջ դնելու միջոցով:
  • Օրինակ 2. Փոքր տերության դիմադրությունը մեծերի դաշինքին:
  • Դիմադրոթյուն սեփական ակտիվությամբ:
  • Ֆրիդրիխ Մեծը Յոթնամյա պատերազմում՝ դիմադրություն շարժման եւ ակտիվության միջոցով:

IX

Աշխարհագրությունը եւ ռազմավարություն

  • Օրինակ 1՝ Պրիպյատի մեծ շրջանի ազդեցությունը Երկրորդ համաշխարհայինի ռուսական ճակատում պատերազմի պլանավորման եւ ընթացքի վրա
  • Օրինակ 2՝ Արդենների շրջանի ազդեցությունը Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում գերմանական պլանավորման վրա ֆրանսիական ճակատում: Խոչընդոտ թե՞ հաղթանակի ճանապարհ:
  • Ամփոփում: Լավ ճանապարհի պարադոքսը
  • Միեւնույն աշխարհագրական միջավայրը կարող է դիտարկվել եւ որպես խոչընդոտ, եւ որպես «լավ ճանապարհ»:

X

ՀՀ աշխարհագրությունն ու ռազմավարությունը՝ որոշ նկատառումներ

  • Հայաստանի տարածքի երկու խոշոր կառուցվածքային միավորները՝ հրաբխային բարձրավանդակ եւ ծալքավոր լեռների տարածք՝ դրանց պայմանների տարբերությունն ու ազդեցությունը ռազմավարության տեսակետից:
  • Հայաստանը մեծ տարածաշրջանում: Այսրկովկասի, Հայկական Լեռնաշխարհի եւ հարակից շրջանների գլխավոր աշխարհագրական տվյալները, մեծ ճանապարհներն ու ուղղությունները: Արաքսի եւ Կուր գետի ջրավազանները, հովիտները: Մեծ Կովկասի ճամփեքը: Դերբենտի ճամփեն եւ Ղարաբաղը:
  • Հայաստանի եւ հարակից տարածքների բնական աշխարհագրական միավորները:
  • Հայաստանի Հանրապետության տարածքի կտրտված, կարկատանած բնույթն ու անկենսունակությունը:
  • Երեւանակենտրոն Հայաստանի էքսցենտրիկությունը:

XI

Ռազմաքաղաքական տրամաբանությունը եւ դրա տարբերությունը կենցաղային տրամաբանությունից Կլաուզեվից:

  • «Պատերազմի մառախուղը» եւ «ռիսկի ստրատեգիան»: Պատերազմ վարելը բարձրագույն ինտելեկտուալ գործունեություն:
  • Լյուտվակ: Լավ ճանապարհը վատ ճանապարհն է՝ ստրատեգիայի պարադոքսալ տրամաբանությունը:
  • Լիդել Հարթ: Անուղղակի գործողությունների ռազմավարությունը:
  • Հավելում՝ «Պատերազմը բոլոր իրերի մայր»՝ Հերակլիտես

XII

Ռազմական տեսության պատմությունից

  • Արեւմտաեվրոպական ռազմագիտության ակունքները՝ Մակիավելիից մինչեւ 18-րդ դար
  • 18-րդ դարի պրոֆեսիոնալ բանակներն ու ռազմական տեսությունը՝ «պատերազմ առանց ճակատամարտերի եւ արյան»
  • Նապոլեոնյան պատերազմներն ու ռազմական տեսությունը՝ Ֆրանսիա եւ Գերմանիա
  • Ֆրանկո-պրուսական պատերազմը եւ գերմանական ռազմագիտության գերակայության շրջանը (1870-1914): Դասական ռազմական տեսության դարը Անգլիալեզու աշխարհ: Ծովային գերակայության տեսության ծագումը
  • Երկու համաշխարհայինների միջակայք: Դիրքային փակուղուց դուրս գալու փնտրտուկը՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Ռուսաստան:
  • Երկրորդ համաշխարհայինից հետո: Ամերիկյան գերակայությունը ռազմագիտության մեջ
  • Ամփոփում: Ռազմական տեսության եւ ռազմական փորձի բարդ հարաբերությունը:

XIII

Դասընթացից բխած գործնական եզրակացություններ եւ առաջարկներ

  • Ռազմական կրթության, ռազմական վերլուծության եւ ռազմական տեսության անհարեժշտությունը
  • Սեփական փորձից բխած ռազմական համակարգի կառուցումը Պրոֆեսիոնալիզմ եւ ժողովրդականություն
  • Գաղափարականություն
  • Աշխարհագրություն
  • Քաղաքական եւ ռազմական համակարգեր
  • Պարտություն եւ հաղթանակ

Դասախոսությունների տեսագրությունները կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում։

Social