ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵՑԻՆՔ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների վերլուծություն և զեկույց
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵՑԻՆՔ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ.
Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների վերլուծություն և զեկույց
Մարտական Եղբայրություն միաբանությունը ներկայացնում է երկու կարևորագույն զեկույց Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասին։
Էդուարդ Առաքելյանը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից և ռազմական վերլուծաբան, կներկայացնի 1991-1994թթ․ ռազմական գործողությունների մանրամասն վերլուծությունը։ Զեկույցը կընդգրկի Շուշիի ազատագրումը, 1992թ․ հունիսից մինչև 1993թ․ հունվար տեղի ունեցած ճակատագրական մարտերը, և 1994թ․ ռազմական գործողությունները, որոնք պսակվեցին հայկական կողմի հաղթանակով։
Այսեր Ղազարյանը կվերլուծի 44-օրյա պատերազմը՝ ներկայացնելով նախապատերազմական իրավիճակը, թշնամու կիրառած ժամանակակից տեխնոլոգիաները, մարտավարությունը և ռազմական գործողությունների զարգացման դինամիկան։ Կքննարկվեն նաև ներկայիս մարտահրավերները ՀՀ արևելյան սահմանին։
Վայրը՝ Էլիտ Պլազա
Ժամանակը՝ հունվարի 28-ին, ժամը 15:00-ին
Զեկույցները հիմնված են բազմակողմանի հետազոտության վրա՝ օգտագործելով ԱՏՀ տեխնոլոգիաներ, արբանյակային պատկերներ, միջազգային աղբյուրներ և մասնագիտական վերլուծություններ։
Ֆեյսբուքյան միջոցառման հղումը այստեղ՝
այստեղ