Դեկոնստրուկցիա-Ռեկոնստրուկցիա # 21 | Արդյո՞ք քրդերը հայերի բնական դաշնակի՞ցն են
🔸 Օսմանյան կայսրությունում հայ ազնվականության վերացումից հետո տեղական իշխանությունն անցավ քրդերին, որոնք դարձան հայերի հիմնական շահագործողները։ 🔸 Օսմանյան իշխանությունը, թույլ լինելով Հայաստանի մեծ մասում, ռազմավարական կարեւորագույն կետերը գիտակցաբար բնակեցնում էր թուրքերով։ 🔸 Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը ենթարկվում էր քառակի շահագործման՝ պետական, ազգային, կրոնական եւ տեղական՝ քրդական իշխանությունների կողմից։ 🔸 Հայերի եւ քրդերի ընդհանուր թշնամին թուրքերն են, սակայն դա նրանց դաշնակից չի դարձնում, այլ՝ մրցակիցներ նույն տարածքի համար։
