Քաղաքական օրագիր # 85 | Խաղաղության թեզը. մեծագույն խաբեությունը
🔸 Իշխանությունը քանդում է Երրորդ հանրապետության իրավական հիմքերը՝ Հայաստանը վերածելով սովետական իրավահաջորդի։ 🔸 Զիջումներով խաղաղության խոստումը վտանգավոր խաբեություն է, քանի որ Ադրբեջանի նպատակը ոչ թե իրավահավասար խաղաղությունն է, այլ Հայաստանի ենթարկեցումը։ 🔸 Բացարձակ թուլության մասին քարոզը հոգեբանական պատերազմ է, որի նպատակն անվերջ զիջումներ պարտադրելն ու դիմադրությունը կոտրելն է։ 🔸 Համաշխարհային ճգնաժամի պայմաններում ժամանակ շահելու հնարավորություն չկա․ պայքարը պարտադրված է հիմա, իսկ անգործությունը կամայական պարտություն է։ 🔸 Փրկության միակ ռացիոնալ ճանապարհը ուժային գործոն դառնալն է, որը կարող է ուժին պատասխանել ուժով և հստակ հռչակել սեփական իրավունքները։
