Մարտական եղբայրությունը գաղափար է

Թյուր կարծիք կա, իբր Մարտական եղբայրությունը բացառապես տղամարդկանց «մաչոների» կառույց է: Ճիշտ չէ:

Մարտական եղբայրությունը գաղափար է

Թյուր կարծիք կա, իբր Մարտական եղբայրությունը բացառապես տղամարդկանց «մաչոների» կառույց է: Ճիշտ չէ:

Մեր կազմակերպությունում ակտիվ ներգրավված կանայք տարբեր ուղղությունների պատասխանատուներ են ընդգրկված ղեկավար մարմիններում:

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյան

Մեր արժեքներից է բխում ինքնուրույն, ուժեղ, իր իրավունքներն իմացող կնոջ կերպարը:

Եղբայրություն անվանումը որևէ կապ չունի սեռի հետ, այն գաղափարական է, ինչպես «ազատություն, արդարություն, եղբայրություն» կարգախոսի մեջ:

Բացի նեղ իմաստով քաղաքականից մենք իրականցնում ենք նախագծեր այլ ոլորտներում:

Մենք հանդիսանում ենք Վազգեն Սարգսյանի անվան «ԿԱՄՔ» գրական մրցույթի կազմակերպիչներից մեկը:

Պատրաստում ենք «Հայ քաղաքական մտքի գրադարան» շարքը:

Հրատարակման ենք պատրաստում 2020թ. պատերազմի պատմությանն ու վերլուծությանը նվիրված գրքեր:

Նախագծում ենք «Ռազմական մտքի գրադարան» շարքը և այլն:

Այս ամենը նույնպես համարում ենք մեծ քաղաքականության մաս:

Ես շատ կուզենայի իմանալ և տեսնել Հայաստանում գործող որևէ այլ քաղաքական կազմակերպություն, որը

ա. ստեղծում է համակարգված քաղաքական բովանդակություն իր ուժերով,

բ. կազմակերպված է որպես կանոնավոր, ամենօրյա աշխատող կառույց՝ իր աշխատանքային խմբերով,

գ. իր գործունեությունը հենում է մշտական վերլուծական ամփոփումների վրա, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի,

դ. ժամանակ է հատկացնում փիլիսոփայությանը, գրականությանը, պատմագիտությանը, և դա նույնպես համարում է մեծ քաղաքականության մաս,

ե. իրացնում է այդ ամենը՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա, հիմնականում կամավորական սկզբունքով:

Հ. Գ. Ի դեպ, մեր գործունեությունն իրականացնելիս օգտագործում ենք նաև արհեստական բանականության հնարավորությունները մեր միաբանության ծրագրավորող անդամների օգնությամբ:

Թեմաներ

    Social