Քաղաքական խմբի հերթական հավաքին քննարկվել են միաբանության և ստեղծվելիք կուսակցության փոխհարաբերության հարցերը

Օրերս տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության Քաղաքական խմբի հերթական հավաքը: Հավաքի ընթացքում քննարկվեցին Միաբանության և ձևավորվող Ազգային հեղափոխություն կուսակցության փոխհարաբերության հարցը: Հաստատվեց, որ Միաբանության անդամը պարտավոր չէ միաժամանակ լինել նաև կուսակցության անդամ: Կուսակցության մեջ անդամությունը նույնպես չի ենթադրում անդամություն Միաբանությանը: Կուսակցության այն անդամին, ով չի լինի Միաբանության անդամ, կարող է տրվել, Միաբանության Կանոնագրքով նախատեսված, Միաբանության համակիր կարգավիճակը, դրանից բխող իրավունքներով, այն է` մասնակցություն Միաբանության աշխատանքային խմբերին և այլն: Քննարկվեցին նաև Միաբանության և կուսակցության մեդիա հարթակների, մասնաճյուղերի, խորհրդանիշների և այլ հարցեր: