ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Ներբեռնել pdf տարբերակը

     

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.1. «Ազգային Հեղափոխություն» կուսակցություն»-ը (այսուհետ` Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակն է հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններին մասնակցելու և հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցության օրենքին չհակասող ցանկացած այլ ձևով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելը:

1.2. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ողջ տարածքում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև սույն կանոնադրության հիման վրա՝ ու իր ծրագրում ամրագրված նպատակները կյանքի կոչելու նպատակով:

1.3 . Կուսակցության անվանումն է`

ա) հայերեն լրիվ` «Ազգային հեղափոխություն» կուսակցություն

      հայերեն հապավում՝ «ԱՀեղ» կուսակցություն

 

բ) անգլերեն լրիվ` “National Revolution” Party

    անգլերեն հապավում՝ “NaRev” party

 

1.4. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է ոչ առևտրային իրավաբանական անձ և օգտվում է դրանից բխող իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

1.5. Կուսակցությունն կարող է ունենալ իր անվանումով (հայերեն, անգլերեն)` կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ: Կուսակցությունը կարող է ունենալ դրոշ, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ, որոնք հաստատվում են և գործածվում օրենքին համապատասխան։

 

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

2.1. Կուսակցության գործունեության նպատակն է՝ իր ծրագրային նպատակների իրականացումը և կյանքի կոչումը։

2.2. Կուսակցությունն իր նպատակին հասնելու համար իրականացնում է իր քաղաքական ծրագիրը, որի հիման վրա էլ մշակում և իրականացնում է իր գործունեությունը:

2.3. Իր նպատակին հասնելու համար Կուսակցությունը կազմակերպելու հասնել հանրաքվեների, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ՀՀ պետական մարմիններում իր ներկայության ապահովմամբ և ՀՀ պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը իր մասնակցությամբ:

 2.4. Կուսակցությունը կարող է համագործակցել ՀՀ պետական և հասարակական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, այլ կուսակցությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաև առանց իրավաբանական անձ կազմավորելու ստեղծել դաշինքներ ու միավորումներ (այդ թվում` ընտրական) այլ կուսակցությունների հետ:

2.5. Կուսակցությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ և օրենքով չարգելված այլ միջոցներով քարոզել իր ծրագրային նպատակներն ու սկզբունքները, գաղափարախոսությունն ու տեսակետները:

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Կուսակցության անդամակցությունը կատարվում է կամավոր հիմունքներով։ Կուսակցության անդամ կարող է դառնալ ընտրական տարիքի հասած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է Կուսակցության ծրագրի նպատակներն ու սկզբունքները, գաղափարախոսությունը և չի հանդիսանում որևէ այլ կուսակցության անդամ։ Կուսակցության ծրագրի նպատակներն ու սկզբունքները, գաղափարախոսությունը ընդունելու և այլ կուսակցության անդամ չհանդիսանալու իրողությունը կարող է հավաստվել անդամակցող քաղաքացու ստորագրությամբ կամ երդումով։

3.2. Կուսակցության անդամակցության որոշումը ընդունվում է քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա՝ Վարչության կողմից: Վարչությունը քաղաքացու անդամության վերաբերյալ որոշում կայացնելիս կաշկանդված է հետևյալ սկզբունքներով՝

  • Քաղաքացին ընդունում է Կուսակցության ծրագրի նպատակներն ու սկզբունքները, գաղափարախոսությունը
  • Քաղաքացու անցած քաղաքական և հասարական գործունեությունը կտրուկ հակադրության մեջ չեն կուսակցության նպատակների և սկզբունքների հետ

 

3.3 Այդուհանդերձ նշված սկզբունքների համապատասխանությունը գնահատելիս Վարչությունը ունի հայեցողություն։

3.4. Կուսակցության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի Վարչության նախագահողի կամ Կուսակցության քարտուղարի անունով)։ Դիմումը Կուսակցություն մուտքագրվելուն հաջորդող 7-րդ օրը քաղաքացու անդամությունը համարվում է դադարած՝ դիմումի հիման վրա։ 

3.5. Կուսակցության անդամը կարող է հեռացվել կուսակցությունից Վարչության որոշմամբ՝ տվյալ անդամին Կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ որոշման հիման վրա՝ որպես առավել խիստ կարգապահական ներգործության միջոց, ինչպես նաև Վարչության հայեցողությամբ այն բացառիկ հանգամանքներում, երբ քաղաքացու գործունեության, արարքի կամ անգործության, վարքի կամ այլ հանգամանքների բերումով, թեկուզ դրանք չպարունակեն հանցանքի, զանցանքի կամ կարգապահական խախտման հատկանիշներ, վտանգվում է Կուսակցության վարկը և հեղինակությունը կամ այլ կերպ առաջանում է Կուսակցության գործունեության դադարեցման կամ սահմանափակման վերահաս իրական վտանգ։

3.6. Կուսակցության անդամի անդամությունը ինքնաբերաբար դադարում է կուսակցական լինելու հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու, հայաստանի հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, ինչպես նաև անդամության կարգավիճակ ձեռքբերելու օրվա դրությամբ գործող ՀՀ օրենսդրությամբ կուսակցական անդամությունը բացառող այլ հանգամանքներ վրա հասնելու կամ բացահայտվելու պարագայում, այդպիսի հանգամանքի բացահայտվելու օրից։

 

Կուսակցության անդամի պարտականություններն ու պատասխանատվությունը

3.7. Կուսակցության անդամը մուծում է անդամավճար, որի չափերը և գանձման կարգը Վարչության ներկայացմամբ հաստատում է Կուսակցության Համաժողովը։

3.8. Կուսակցության անդամը պարտավոր է՝

ա) մանրամասն տեղյակ լինելով կուսակցության Ծրագրին՝ իր գործունեությամբ նպաստել դրանցում ամրագրված դրույթների կենսագործմանը, հավատարիմ լինել կուսակցության հռչակած սկզբունքներին․

բ) մասնակցել Կուսակցության աշխատանքներին՝ կանոնադրության և այլ ներքին կանոնակարգող փաստաթղթերով սահմանված կարգով և եղանակներով․

 կատարել և պահպանել կուսակցության ղեկավար մարմինների ընդունված որոշումները,

3.9 Կուսակցության անդամն իրավունք ունի սույն Կանոնադրությամբ և կուսակցության այլ ներքին կանոնակարգող ակտերով սահմանված դեպքերում, կարգով, ձևերով և եղանակներով՝

ա) մասնակցել Կուսակցության գործունեությանը,

 բ) մասնակցել Կուսակցության կառավարմանը՝ մասնակցելով Համաժողովում դրա իրավասության հարցերով որոշումների ընդունմանը անձամբ կամ պատվիրակների միջոցով, իր թեկնածությունը առաջադրելով և ընտրվելու դեպքում՝ որպես Վարչության անդամ մասնակցելով Ընկերության Վարչության գործունեությանը, ընտրվելու դեպքում՝ զբաղեցնելով այլ կուսակցական պաշտոններ։ 

գ)  իրականացնել օրենքով նախատեսված այլ իրավունքներ․

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 4.1. Կուսակցության ղեկավար և այլ մարմիններն են՝

  • Կուսակցության համագումարը՝ Համաժողովը
  • Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը՝ Վարչությունը (Կլոր Սեղան)

Կուսակցության այլ մարմիններն են՝

  • Կուսակցության վերստուգողը (Ներքին Աուդիտը)։
  • Տարածքային ստորաբաժանումները

 

ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

4.2. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Կուսակցության համագումարն է՝ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ: Համաժողովի որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր անդամների համար: Կուսակցության Համաժողովում ընտրված և կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները հաշվետու են Համաժողովին:

4.3. Կուսակցության Համաժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝

1) կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը.

2) Վարչության և Վերստուգողի (վերջինիս Փոխարինողի) ընտրությունը.

4) կուսակցության լուծարումը.

5) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ մինչև երեք տասնյակի հաստատումը։

4.4. Ի լրումն վերը նշված իրավասությունների Կուսակցության Համաժողովը՝

 ա) լսում և հաստատում է Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում Կուսակցության գործունեության Վարչության հաշվետվությունը,

բ) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական քաղաքական ուղին, Կուսակցության խնդիրների իրականացման գործելակերպը,

ը) քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած՝ վարչության և Վերստուգողի իրավասության չվերապահված հարցի վերաբերյալ։

թ) որոշումներ է կայացնում Կանոնադրությամբ և օրենքով վերջինիս իրավասությանը վերապահված այլ հարցերի շուրջ:

 

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ

4.5. Համաժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:

4.6. Հերթական Համաժողովը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ՝ Վարչության որոշմամբ սահմանված օրակարգով: 

4.7. Կուսակցության արտահերթ Համաժողով կարող է գումարվել Վարչության կողմից կամ Կուսակցության անդամների կեսի, ինչպես նաև Վարչության նախաձեռնությամբ: Կուսակցության անդամների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով Կուսակցության անդամների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում, գումարում է Վարչության արտահերթ նիստ: Վարչությունը Կուսակցության անդամների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում՝ արտահերթ Համաժողով հրավիրելու մասին որոշում կայացնել` պահանջում նշված օրակարգով: 

4.8. Համաժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի (վայրի) մասին ծանուցումը հրապարակվում է Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում՝: Կուսակցության պաշտոնական ինտերնետային կայքում (հիմնական/մայր էջին հրապարակումը) համարվում է պատշաճ ծանուցում։ Հրապարակումից բացի Կուսակցության անդամները կարող են ծանուցվել նաև կուսակցությունում գրանցված էլեկտրոնային հասցեին կամ Կուսակցությունում հաստատված այլ պաշտոնական կապի միջոցներով/օգտահաշիվներով հաղորդագրություն ստանալով։

4.9. Համաժողովը նախագահում է Վարչության նախագահողը կամ նրա փոխարինողը: Համաժողովի նիստն արձանագրում է Կուսակցության քարտուղարը, իսկ ձայների հաշվարկի համար` Համաժողովի կողմից ընտրվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով): Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ընտրվում է բաց քվեարկությամբ։  Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:

4.10. Համաժողովն իրավազոր է, եթե ներկա է ներկայացված ձայների 50%+1 ձայն (քվորում):

4.11. Կուսակցության Համաժողովի որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են Համաժողովում ներկա ձայնի իրավունք ունեցող մասնակիցների (ներառյալ պատվիրակների կողմից ներկայացված)  ձայների մեծամասնությամբ։

4.13. Համաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

4.14. Համաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից: Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները հրապարակում է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը, իսկ սույն կետով չնախատեսված քվեարկությունների արդյունքները հրապարակում է Համաժողովի նախագահողը: 

4.15. Համաժողովի նիստերը փակ են, եթե Վարչությունը բաց (հրապարակային) նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: 

4.16. Համաժողովի որոշումները տեղադրվում են Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում: 

4.17. Համաժողովի նիստերի արձանագրությունները պահպանվում են Կուսակցությունում՝ անժամկետ:

4.18. Համաժողովը գումարվում է կուսակցության անդամների կամ կուսակցության անդամներից ընտրված անդամների կողմից պատվիրակված պատվիրակների համատեղ հավաքի (անձնական ֆիզիկական ներկայությամբ կամ հեռավար՝ հուսալի կապուղիով և վստահելի կոնֆերանս ծրագրային ապահովմամբ)։

4.19. Համաժողովին մասնակցելու իրավունք ունեն Համաժողովի մասին ծանուցումը ուղարկելու պահին Կուսակցության անդամները և գրանցված պատվիրակները։

4.20. Համաժողովի հրավիրման եւ անցկացման կարգը որոշում է վարչությունը։ Համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են վարչության կողմից՝ հերթական Համաժողովի անցկացումից ոչ շուտ քան 45 և ոչ ուշ քան 30 օր առաջ, իսկ արտահերթ Համաժողովների դեպքում՝ ոչ շուտ քան 15 և ոչ ուշ քան 5 օր առաջ։ Ծանուցման եղանակը որոշում է վարչությունը՝ սույն Կանոնադրության շրջանակներում։

4.21. Հերթական Համաժողովի հրավիրումից առնվազն 50 օր առաջ Վարչության պետք է տեղի ունենա Վարչության նիստ, որտեղ քննարկվում է Համաժողովի օրակարգի նախագիծը, ինչպես նաև, կազմակերպական և ընթացակարգային հարցեր:

4.22. Կուսակցության Համաժողովին կարող են մասնակցել Կուսակցության բոլոր անդամները՝ անձամբ կամ պատվիրակման միջոցով․ վերջին դեպքում Համաժողովին փաստացի մասնակցում և քվեարկում է պատվիրակը՝ ունենալով իր և իրեն պատվիրակված անդամների ձայների ընդհանուր քանակը։

4.23. Պատվիրակումը հավաստում է նախագահողի կամ քարտուղարի վավերացմամբ, իսկ Համաժողովին լիազորված պատվիրակների  վերջնական ցուցակը հաստատվում է՝ Վարչության որոշմամբ։ 

4.24. Կուսակցության Համաժողովի պատվիրակներ ընտրվում են՝

  • հերթական ժողովի ծանուցված օրվանից առնվազն 20 օր առաջ․
  • արտահերթ համաժողովի ծանուցված օրից՝ առնվազն 2 օր առաջ։

Նշված ժամկետից հետո՝ հաստատման ներկայացված պատվիրակների ընտրությունը կարող է չհաստատվել Վարչության կողմից։ 

Ամեն դեպքում հերթական Համաժողովի համար պատվիրակված անձանց լիազորությունները գործում են մինչև հաջորդ հերթական Համաժողովը՝ եթե համապատասխան կուսակցության անդամը հետ չի կանչում պատվիրակումը։

4.25. Հերթական ժողովի համար Պատվիրակների ընտրությունը տեղի է ունենում Վարչության կողմից կազմակերպած պատվիրակների գրանցման գործընթացում, որի մասին Վարչությունը ծանուցում է Կուսակցության անդամներին՝ հերթական ժողովից առնվազն 60 օր առաջ։

4.26. Պատվիրակ ընտրելու և գրանցելու համար անհրաժեշտ է նվազագույնը Կուսակցության երկու անդամի ստորագրություն (քվե, պատվիրակում)։ Պատվիրակը կաշկանդված չէ նրան ընտրող Կուսակցության անդամների ցուցումներով, սակայն ամեն դեպքում պարտավոր է գործել բարեխիղճ՝ ի շահ Կուսակցության։  Պատվիրակները ներկայացնում են իրենց պատվիրակված անդամների քանակին հավասար ձայներ գումարած հենց պատվիրակի ձայնը։ Կուսակցության մեկ անդամը չի կարող միևնույն ժամանակ պատվիրակել ավելին քան մեկ անձ։

4.27. Կուսակցության անդամներն իրավունք ունեն անձամբ՝ առանց պատվիրակման մասնակցելու Կուսակցության Համաժողովներին, եթե՝

 ա) պատվիրակ չեն ընտրել, կամ սույն Կանոնադրությամբ պատվիրակն գրանցելու համար սահմանված ժամկետում հետ են կանչել Պատվիրակումը և միևնույն ժամանակ․

բ) Համաժողովին մասնակցելու իրենց ցանկության մասին Համաժողովի մասին ծանուցվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ արտահերթ Համաժողովի դեպքում՝ 7 օրվա ընթացքում գրավոր տեղեկացրել Վարչությանը՝ քարտուղարի միջոցով:

4.28. Անձամբ մասնակցելու մասին ծանուցած Կուսակցության անդամը, մինչև առաջիկա ժողովի կայանալը չի կարող ընտրել պատվիրակ։

4.29. Համաժողովի մասնակցելու իրավունք ունեցող անդամների և պատվիրակների ցանկը վերջնական հաստատվում է Համաժողովի անցկացումից ոչ շուտ քան 9 և ոչ ուշ քան 5 օր առաջ։ Վերջին 5 օրերի ընթացքում սակայն թույլատրվում է իրականացնել սխալ տեղեկությունների ճշգրտումներ։

4.30. Կուսակցության Համաժողովն իրավազոր է, եթե ներկայացված են այդ թվում (պատվիրակների միջոցով) կուսակցության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն հիսուն տոկոսը:

4.31. Կուսակցության հերթական Համաժողովը հրավիրում է Վարչությունը առնվազն երեք տարին մեկ անգամ: Առաջին հերթական ժողովը տեղի ունենում հիմնադիր համագումարից հետո առնվազն 3 տարվա ընթացքում։  

 

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

4.32. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ կուսակցության Վարչությունն է (նաև՝ Կլոր Սեղան)։

4.33. Կուսակցության Վարչությունը մշտապես գործող ղեկավար մարմին է, որը պատասխանատու է Կուսակցության ընթացիկ գործունեության և դրա արդյունքների համար: Կուսակցության Վարչությունը (այսուհետ՝ Վարչություն կամ Կլոր Սեղան) բաղկացած է յոթ անդամներից։ Վարչության ընտրությունը իրականցվում է հերթական Համաժողովում։ Համաժողովի ընթացակարգային որոշմամբ Վարչության ընտրությունը կարող է իրականացվել առաջադրված թեկնածուների օգտին վարկանիշային քվեարկությամբ: 

4.33. Վարչությունը իր գործունեությունը իրականացնում է նիստերի միջոցով, որոնք նախագահում է տվյալ ժամանակահատվածում Կլոր Սեղանի Նախագահողը, նրա բացակայությամբ քարտուղարը:

4.34. Նիստերը կարող են իրականացվել նաև հեռակա կարգով՝ հեռախոսային կամ տեսաձայնային կապի արձանագրում ապահովող միջոցներով:

4.35. Վարչությունը բաղկացած է յոթ անդամից։ Նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է առնվազն 4 վարչության անդամ, իսկ Վարչության անդամի պաշտոն տվյալ օրվա դրությամբ զբաղեցնում առնվազն 5 անդամ։

4.36. Որոշումներն ընդունվում են նիստի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Նախագահողի ձայնը վճռորոշ չէ և որոշումը չի ընդունվում։ Վարչության նիստերը հրավիրվում են ամիսը մեկ անգամ, օրացուցային ամսվա առաջին շաբաթվա ընթացքում։ Վարչության նիստերի արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է Վարչության նախագահողի և նիստն արձանագրող քարտուղարի կողմից կամ: Արձանագրությունը կարող է լինել նաև նիստի բացումից մինչև փակումը չընդհատվող ձայնագրության ձևով։ Արձանագրման ձևը որոշում է Նախագահողը՝ նիստից առաջ և համապատասխան ցուցում տալիս քարտուղարին։

4.37. Նիստի ձեւաչափի, տեղի և ժամանակի մասին Վարչության անդամները տեղեկացվում են քարտուղարի կամ Նախագահողի կողմից՝ կապի՝ Վարչության բոլոր անդամների համար միևնույն միջոցներով։ Վարչության նիստն իրավազոր է, եթե դրա անցկացման օրվա, տեղի և ժամի մասին պատշաճ կարգով (միևնույն բոլոր անդամների համար հասանելի տեղեկատվության/ծանուցումների ապահովման միջոցով) Վարչության բոլոր անդամներին հասցեագրված ծանուցում:

4.38. Վարչության անդամների 1/3-ի կամ Նախագահողի նախաձեռնությամբ հրավիրվում են արտահերթ նիստեր: Եթե Վարչության 7 անդամի ընտրությունից հետո, դադարում են 2-ից ոչ ավել անդամների լիազորությունները նոր անդամի ընտրությունը չեն անցկացվում և Վարչության նիստերը իրականացվում են և որոշումներն ընդունվում են տվյալ պահին Վարչության անդամի լիազորություններ ունեցողների ընդհանուր թվի հաշվառմամբ: Վարչության պաշտոնավարող անդամների հինգից պակաս դառնալու դեպքում՝ այդպիսի փաստը հայտնի դառնալուց հետո 30 օրվա ընթացքում Վարչության նախագահողը, կամ քարտուղարը հրավիրվում է արտահերթ Համաժողով՝  Վարչություն ընտրելու՝ օրակարգի միակ հարցով։

4.39. Կուսակցության Վարչության գործունեության ապահովման նպատակով Վարչության կողմից կարող է նշանակել Վարչության քարտուղար (Քարտուղար), որը չի հանդիսանում Կուսակցության կառավարման մարմին: Քարտուղարը նշանակվում է Վարչության կողմից։ Քարտուղարի պարտականությունները սահմանվում են Վարչության ընթացակարգով, որը հաստատվում է Վարչության կողմից։

4.40. Վարչությունը ներկայացնելով Կուսակցությունը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում, հանդես է գալիս ի դեմս Նախագահողի, որը գործում է լիազորագրի հիման վրա։ Նախագահողն իրավասու է Կուսակցության անունից գործարքներ կնքել և հանդես գալ Կուսակցության անունից երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ վարչության կողմից հաստատված լիազորագրով տրված սահմաններում: Լիազորագիրը կարող է տրվել վերալիազորման իրավունքով։ Լիազորագիրը ստորագրում են Վարչության առնվազն 4 անդամներ։ Լիազորագիրը տրվում է Նախագահողին հենց Վարչության որոշման ձևով և/կամ որպես առանձին փաստաթուղթ։

4.41. Վարչության անդամների ռեեստրը վարում է Նախագահողը կամ քարտուղարը՝ եթե այդպիսինն նշանակվել է։

4.42 Վարչության յուրաքանչյուր անդամ 22 շաբաթ պարբերականությամբ ստանձնում են Նախագահողի լիազորությունները (Հերթագայության սկզբունք)։ Հերթագայության հաջորդականությունը (հերթը) հաստատվում է Վարչության ընտրության մասին Համագումարի/Համաժողովի որոշմամբ։ Յուրաքանչյուր հաջորդ Նախագահողը ունենում է Փոխարինող (ժամանակավոր պաշտոնակատար), որը Նախագահողի պաշտոնավարության ընթացքում վերջինիս մշտական կամ ժամանակավոր բացակայության դեպքում ի պաշտոնե փոխարինում է Նախագահողին և ստանձնում վերջինիս բոլոր լիազորությունները՝ սույն կանոնադրությամբ և Նախագահողի տրված լիազորագրով սահմանված լիազորությունների սահմանում։ Յուրաքանչյուր Նախագահողի ի պաշտոնե փոխարինող է հանդիսանում՝ նախագահության հերթագայության համաձայն տվյալ Նախագահողին հաջորդելիք Նախագահողը՝ լիազորագրով տրված լիազորությունների սահմաններում։

4.43 Նախագահող անձի անուն ազգանունը կարող է հրապարակվել Կուսակցության պաշտոնական կայքում։

4.44 Վարչությունը․

1) հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն․

2) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.

3) կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ՝ ի դեմս Նախագահողի կամ նրա Փոխարինողի.

4) փոփոխություններ է կատարում Համաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե Համաժողովի կողմից հաստատվելուց հետո կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով, այդ թվում մասնավորապես՝ ցուցակում ընդգրկված անձանց Կուսակցությունում անդամությունը դադարելու, ցուցակում ընդգրկված անձանց հրաժարման, ցուցակում ընդգրկված անձանց մահվան, անհետ կորած կամ անգործունակ ճանաչվելու և այլ նմանատիպ հանգամանքներում։

5) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ Համաժողովին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները․

7) Կուսակցության համար ֆինանսական պարտավորություններ ստեղծող այն գործարքների հաստատումը, որոնք գերազանցում են հաստատված տարեկան բյուջեի 15%-ը

6) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ, եթե այդպիսիք վերապահված չեն համաժողովին։

 

ՎԵՐՍՏՈՒԳՈՂ (ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ)

4.45. Վերստուգողը (ներքին աուդիտորը) կուսակցության համաժողովի և Վարչության առջև պատասխանատու է Կուսակցության բյուջեի կատարման, ֆինանսական միջոցների նպատակային ծախսման և Կուսակցության գործունեությունը օրենքին, կանոնադրության և Ծրագրին համապատասխանելը գործելը վերահսկելու համար։ Վերստուգողը ղեկավար մարմին չի հանդիսանում։

4.46. Եթե այլ բան չի սահմանվում Համաժողովի որոշմամբ, վերստուգողը միանձնյա մարմին է։  Համաժողովի որոշմամբ  նշանակվում է/ընտրվում է նաև Վերստուգողի ժամանակավոր կամ մշտական բացակայության դեպքում վերջինիս մինչև հաջորդ Վերստուգողի ընտրությունը փոխարինող անձը (Վերստուգողի փոխարինող)։ Վերստուգողի փոխարինողը մինչև Վերստուգողի պարտականությունները ստանձնելը կարող է հանդիսանալ Վարչության անդամ։

4.47. Վերստուգողը պաշտոնավարում է հերթական Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում եւ ենթակա է վերընտրության հերթական համաժողովի ընթացքում։

4.48. Վերստուգողը Կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգում, ծանոթանալ Կուսակցության գործունեությանն առնչվող ֆինանսական փաստաթղթերին, և Վարչությունը պարտավոր է վերջինիս բացահայտել Կուսակցության գործունեությանը առնչվող բոլոր պաշտոնական փաստաթղթերը։ Ամեն դեպքում առնվազն տարին մեկ անգամ, Վերստուգողը իրականացնում է տարեկան համապարփակ ստուգում։ Ստուգման արդյունքներով՝ ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ քան մեկ ամիս առաջ, Վերստուգող Վարչությանը ներկայացնում է զեկույց՝ ստուգման արդյունքների վերաբերյալ։ Նախորդ ժամանակահատվածի համար դեռեւս չհրապարակված տարեկան զեկույցները հրապարակվում են հերթական Համաժողովների ընթացքում։ Ընթացիկ ստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ Վերստուգողը կարող է զեկուցել վարչությանը առանց քանակային, ժամկետային կամ պարբերականությունների սահմանափակման։

4.49. Վերստուգողը չի կարող լինել Կուսակցության ղեկավար որևէ այլ մարմնի անդամ։

4.50. Վերստուգողը գործում է իր լիազորությունների շրջանակներում՝ սույն Կանոնադրության և, եթե սահմանվել է Վարչության հաստատած ներքին կանոնակարգի համաձայն, որը չի կարող հակասել սույն Կանոնադրությանը։ Համաժողովում հաստատված Փոխարինողը զբաղեցնում է Վերստուգողի պաշտոնը Ընտրված Վերստուգողի հրաժարականի, երեք ամսից ավել տևող անաշխատունակության կամ մեկ տարի անընդմեջ Վարչությանը զեկույց չներկայացնելու դեպքում։ Փոխարինողը Վերստուգողի պաշտոնը զբաղեցնելով (Վերստուգողին փոխարինելով) դադարեցնում է անդամակցությունը Վարչությանը, եթե այդպիսինի անդամ է հանդիսացել։

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

4.51. Վարչության կողմից կարող են ստեղծվել մշտապես գործող տարածքային ստորաբաժանումներ՝ այդ ստորաբաժանման մեջ անդամներից առնվազն երեքի ընդգրկմամբ։

4․52․ Կուսակցության տարածքային ստորաբաժանումներ են հանդիսանում Կուսակցության մարզային և/կամ համայնքային և/կամ համայնքի վարչական շրջանի ստորաբաժանումները: Կուսակցության ստորաբաժանումները ղեկավար մարմիններ չեն հանդիսանում, ինքնուրույն որոշումներ չեն կայացնում և ստեղծվում են Վարչության որոշումները և Կուսակցության  Ծրագրային նպատակների իրականացումը տեղերում դյուրացնելու համար։ Կուսակցության ստորաբաժանումների ունենում են ղեկավար-կազմակերպիչ, որը կազմակերպում և համակարգում է տարածքային ստորաբաժանման գործունեությունը։

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Կուսակցության վերակազմակերպումը կամ լուծարումը կատարվում է Համաժողովի որոշմամբ։

 

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀԻՄՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ԿԻՐԱՌՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

6.1. Կուսակցության Կանոնադրության, Վարչության որոշումների և ներքին կանոնակարգող ակտերի խախտման, ծրագրային նպատակներին և սկզբունքներին հակասող վարք կամ հայտարարություններ անելու դեպքում Կուսակցության Վարչությունը համապատասխան բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ կարող է քննել համապատասխան փաստը և որոշում կայացնի Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: Նախքան որոշման կայացումը Վարչությունը պետք է հնարավորություն տա համապատասխան անդամին իր բացատրությունները ներկայացնել՝ Վարչության կողմից նշված ժամկետում Վարչության նիստին ներկա լինելու կամ մինչ նիստը դրանք գրավոր ներկայացնելու միջոցով: Բացատրություններ չներկայացնելը խոչընդոտ չէ կարգապահական պատասխանատվության կիրառման համար: Եթե կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է Վարչության անդամի նկատմամբ՝ վերջինիս նշված հարցով չի որոշման ընդունմանը չի մասնակցում (չի քվեարկում)։

6.2. Կուսակցության անդամի կողմից վերոնշյալ խախտումների համար կարող են կիրառվել կարգապահական ներգործության (պատասխանատվության) հետևյալ միջոցներ՝

  • Նախազգուշացում և խախտումը ուղղելու հանձնարարական
  • Կուսակցության անդամության դադարեցում։

Անդամության դադարեցումը որպես խախտումների համար պատասխանատվության միջոց կիրառվում է որպես բացառիկ դեպքերում՝  կուսակցական պարտականությունների և կարգապահության կանոնների կոպիտ, պարբերական խախտման, ինչպես նաև կուսակցական Ծրագրի նպատակներին և սկզբունքներին ակնհայտ հակասող վարք դրսևորել և/կամ հանրային հայտարարություններ անելու համար, ինչպես նաև բազմակի՝ մեկ տարվա մեջ 2-ից ավելի, կամ ընդհանուր թվով՝ 5-ից ավելի նախազգուշացում ստանալու դեպքում։

 

 

7 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում առաջին երեք տասնյակ թեկնածուները, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև երեք տասնյակ թեկնածուները հաստատվում և առաջադրվում են կուսակցության Համաժողովի որոշմամբ, եթե սահմանադրական օրենքով չի թույլատրվում որպեսզի այդպիսի ցուցակը հաստատվի մշտական գործող ղեկավար մարմնի կողմից։ Վերջին պարագայում, օրենքով թույլատրված սահմաններում և որքանով որ ցուցակի ձեւավորումը վերապահված չէ Համաժողովին՝ ցուցակը ձևավորվում է Վարչության կողմից։ 

7.2. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների հաստատումը թեկնածուների այն մասով, որը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ Համաժողովին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են Վարչության որոշմամբ։ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի ընտրությունների  ընտրական ցուցակները հաստատում է Վարչությունը։ Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է լիազորված Նախագահողը։

 

8 ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

1․ Կուսակցությունը դրամական միջոցների և գույքի ձեռքբերման աղբյուրներ են հանդիսանում՝ օրենքով չարգելված բոլոր աղբյուրները․

2․ Կուսակցության գույքը կառավարում է (այդ թվում տնօրինվում է) կուսակցության Վարչության որոշմամբ։

3․ Ստեղծվելու դեպքում՝ Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ազատորեն օգտագործում են Վարչության որոշմամբ իրենց ամրացված/հատկացված/օգտագործմանը հատկացված գույքը՝ Կանոնադրական նպատակներին համապատասխան։ 

Թեմաներ

    Social