Եկեղեցու զանգերը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չհնչեցին ու համախմբման կոչ չարեցին, դուրս չեկան հայ ազգին առաջնորդելու

✍🏻 Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է․

♦️ Եկեղեցու զանգերը 2020 թվակ...

✍🏻 Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է․

♦️ Եկեղեցու զանգերը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չհնչեցին ու համախմբման կոչ չարեցին, դուրս չեկան հայ ազգին առաջնորդելու։ Չհնչեցին նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ին, չեն հնչել նաև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ։ 2023 թվականի Արցախի հայաթափման ժամանակ էլ չհնչեցին։ 2024 թվականին էլ «սահմանազատում» կոչված ֆարսի ժամանակ ոչինչ չարեցին։ Դեռ մի բան էլ Բագրատ սրբազանի նախաձեռնությամբ մարդկանց շեղեցին, քայլացրեցին, բնականից ձևավորված դիմադրության շարժումը մաշեցին (2024 թվականի ապրիլի 20-ին էլ Մարտական Եղբայրություն Միաբանության մի քանի տղաներով, երբ Տավուշի թեմի առաջնորդարանում հանդիպեցինք Բագրատ սրբազանին, մենք խնդրեցինք, որ եկեղեցու զանգերը հնչեցնի ու կոչ անի դիմադրության, որպեսզի կանխի ՀՀ տարածքների զիջումը Ադրբեջանին, ինչին ինքը հավանություն տվեց, բայց հաջորդիվ արեց հակառակ գործողություններ)։ Եկեղեցու զանգերը չեն հնչել հանուն մեր հայ ռազմագերիների, հանուն նրանց օր առաջ Հայաստան վերադարձի։

❗❗❗Ու սա չեմ ասում, որպեսզի նիկոլները առիթավորվեն։ Ասածիս նպատակը հետևյալն է՝ քանի դեռ պատճառի դեմ չենք պայքարում, քանի դեռ միայն հետևանք ենք փորձում վերացնել, Նիկոլի ձեռով ու Ալիևի պահանջով Հայաստանում ու հայ ազգի համար աղետները շարունակվելու են։

Լուծման առաջին քայլը պիտի լինի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հրաժարվելու, դիմադրության ճակատ ձևավորելու շուրջ։

📌 Մնացած օրակարգերը՝ գոնե ինձ համար, միտված են նեղ անձնական շահեր սպասարկելուն կամ առհասարակ իմիտացիա են, որպեսզի Նիկոլներին հզոր ու անպարտելի ներկայացնեն։

Թեմաներ

    Social