ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի մասին (2021 11 15)
«Մարտական եղբայրություն» միաբանության կոչը և հայտարությունը
- Ինչպես մի քանի անգամ նշել ենք՝ չհայտարարված պատերազմը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ շարունակվում է: Դրա նպատակն է՝ պարտադրել Հայաստանին այն պայմանները, որոնք չի հաջողվել հասնել 2020 թվի հայ-ադրբեջանական պատերազմով և 2020 թ.-ի նոյեմբերի հայտարարությամբ՝ սահմազատման պարտադրում, միջանցքի հարց և այլն:
- Նոյեմբերի 9-ի զինադադարով հայ ժողովուրդը չհասավ, և, ցավոք չէր էլ կարող հասել իրական խաղաղության: Այժմ խաղաղության նախկին կեղծ ձևակերպումների փոխարեն առաջարկվում է նոր կեղծիքը՝ սահմանազատում խաղաղության դիմաց բանաձևը: Իրականությունն այն է, որ նորմալ տրամաբանությամբ ոչ թե խաղաղությունը պետք է հետևի սահմանազատմանը, այլ սահմանազատումը պետք է հետևանք լինի իրական և տևական խաղաղության: Կանխատեսելի է, որ նույնիսկ նոր զիջումների գնով հայ ժողովուրդը միևնույն է չի ստանալու բաղձալի խաղաղությունը, առնվազն այնքան ժամանակ քանի դեռ չի վերականգնել ու վերակառուցել իր ինքնապաշտպանական համակարգն:
- Մարտական եղբայրությունը հայտնում է, որ իր պատրաստ է իր կազմով մասնակցել Հայրենիքի սահմանների պաշտպանությանը՝ դրա այս պահի առավել թեժ կետերում: Մարտական եղբայրությունը նաև կոչ է անում բոլոր շահագրգիռ խմբերին, որոնք ունեն կամավորական մարտական ներուժ, հանդես գալ Հայրենիքի սահմանների պաշտպանության պատրաստակամությամբ:
- Միաժամանակ փաստում ենք, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է պետության անգործության՝ պաշտպանության ոլորտում անհրաժեշտ կտրուկ և համարձակ փոփոխությունների, նման փոփոխությունների ծրագրի բացակայության: Պարտությունից մեկ տարի անց մենք ունենք միևնույն պաշտպանական համակարգը, որն արդեն ամենա վճռական պահին ապացուցել է իր թուլությունը, և առնվազն պետք է բարեփոխվի: Նման հարցերն անհնար է լուծել միայն անձերի փոփոխությամբ:
- Իրավիճակը նաև հետևանք է կառավարության անհետևողական, կոնցեպտուալ առումով անհասկանալի ուղղության: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է, պաշտոնական մակարդակով հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» սկզբի մասին՝ մի կարգախոս, որը չի համապատասխանում փաստացի իրավիճակին և դրա տրամաբանությանը: Հայ ժողովորդին պետք է ասվի իրականությունը, որքան էլ այն ցավոտ և կոշտ լինի՝ իր անկախությունն ու խաղաղությունը նա կարող է պաշտպանել միայն սեփական ուժերով:
Երևան, 2021, նոյեմբերի 15