«Մարտական եղբայրության» միաբանության մարտական պարապմունքները

Սրանց մեջ մտնում են տակտիկական-դաշտային, դասարանային-տեսական և կրակային պարապմունքները (վերջինս շաբաթը մեկ հաճախականությամբ): Շեշտը՝ տակտիկական-դաշտային պարապմունքներն են, որոնց ընթացքում ձեռք բերված փորձը հետագայում ամրապնդվում է կրակային պարապմունքների ընթացքում:

2022-ի մարտի 7-ից Մարտական եղբայրության առաջին խումբը սկսեց իր վեցամսյա մարտական պարապմունքների կուրսը՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետ համագործակցաբար:

Նույն համագործակցության շրջանակներում սկսվեց նաև մարտական պարապմունքների բազայի կառուցումը՝ համատեղ օգտագործման համար:

Մարտական պարապմունքների կուրսը, որն իրականացվում է «Մեծն Տիգրանի» բազմամյա պարապմունքային փորձի հիման վրա մշակված ծրագրով տևում է 6 ամիս՝ ներառնելով շաբաթը երեքական պարապմունք:

Սրանց մեջ մտնում են տակտիկական-դաշտային, դասարանային-տեսական և կրակային պարապմունքները (վերջինս շաբաթը մեկ հաճախականությամբ): Շեշտը՝ տակտիկական-դաշտային պարապմունքներն են, որոնց ընթացքում ձեռք բերված փորձը հետագայում ամրապնդվում է կրակային պարապմունքների ընթացքում:

Պարապմունքների առաջին խմբին մասնակցում են ինչպես Մարտական եղբայրության անդամներն, այնպես էլ համակիրները: Նախատեսվում է հետագայում երկրորդ և հաջորդ խմբերի պատրաստումը:

Պարապմունքների կուրսի մեջ ընդհանուր առմամբ ներառված է 23 թեմա, որոնց թվում.

ՀՀ ԶՈՒ օգտագործվող հրազենային զենքերի տեսակները, տրամաչափերը,

Ականների տեսակները, նշանակությունն ու անվտանգության կանոններ

Հետախուզադիվերսիոն խմբերի նշանակությունն ու առաջադրվող խնդիրները, շարժը

Կրակային դիրքեր կանգնած, ծնկած և պառկած խրամատից դրությունները

ԱԲՕ հիմունքներ (Արնահոսության դադարեցում, կոտրվածքներ, վիրավորում և այլն)

Դռոններ, կիրառման կարգը, անվտանգության կանոններ

Զրահատեխնիկա և հակազեցության միջոցներ

Պաշտպանություն պայթյուններից

Դիպուկահարների աշխատանքը, նրբությունները, հակազդեցությունը

Քողարկման ձևերը, ապաքողարկիչ նշաններ

Քարտեզագրոթյուն, կողմնացույցով շարժ

Ավտոնոմ գոյատևում

Նռնակների հետ վարվելակերպ

Կրակի վարման հատուկ դիրքեր

Տակտիակական պատրաստություն («յոլկա», միջանցք, գծային պաշտպանություն, նահանջ, հարձակում, թևանցում, շրջանցում, աշխատանք զույգերով, խմբերով և ջոկի կազմով, դարանակալում, աշխատանք բնակվայրերում, շենք շինությունների ներսում, շրջանաձև պաշտպանություն)

Social