«Պատերազմը և գրականությունը»

Մարտական եղբայրություն միաբանության ծրագիր

Որպես ծրագրի առաջին հրապարակում պատրաստվում է 2020 թվականի մասնակից 21 ամյա Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» (Անտարես հրատարակչության հետ համագործակցաբար), որի հապարակման ծախսը հավաքվել է հանրային հանգանակությամբ: Գրքի հրապարակումը նախատեսվում է 2022-ի հուլիս-օգոստոսին, իսկ շնորհանդեսը սեպտեմբերի մեջ

«Մարտական եղբայրությունը» «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Պատերազմ և գրականություն» ծրագիրը, որի հիմնական նպատական է 2016 և 2020 թվականի պատերազմների մասնակիցների գեղարվեստական ստեղծագործությունների, հուշագրությունների և այլ նյութերի հրապարակումը և տարածումը, այդ թվում մեդիա աջակցությունը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև «Գրական մրցույթի» հայտարարությունը (կհրապարակվի 2022-ի սեպտեմբերին):

Որպես ծրագրի առաջին հրապարակում պատրաստվել է 2020 թվականի մասնակից 21 ամյա Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» (Անտարես հրատարակչության հետ համագործակցաբար), որի հապարակման ծախսը հավաքվել է հանրային հանգանակությամբ: Գիրքը հրապարակվել է 2022-ի հուլիսին, իսկ շնորհանդեսը տեղի կունենա 2022-ի սեպտեմբերի սկզբին, որի մասին հավելյալ տեղյակ կպահենք:

Բացի այդ, աշխատանք է տարվում առնվազն ևս երկու գրքի հրապարակման ուղղությամբ՝ երկուսն էլ հուշագրական-վավերագրական՝ նվիրված 2020-ի պատերազմին՝ անմիջական մասնակիցների կողմից: Այս գրքերը պատրաստ կլինեն հրապարակման մոտավորապես մինչև 2022 թվականի ավարտ-2023-ի սկիզբ:

Social