✍️ Մարտական Եղբայրություն Միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է․

📌Մի փոքր ներկայացնեմ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետ կապված Մարտական Եղբայրություն Միաբանության դիրքորոշումը։
📌Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հաստատվել է հրադադարի ռեժիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որն այլևս գոյություն չունի, հետևաբար ինքնին անիմաստ է դառնում այդ փաստաթուղթը, սակայն Հայաստանի Հանրապետության թե իշխանությունը, թե նոմինալ ընդդիմությունը սրա մասով դիրքորոշում չեն հայտնում, չեն խոսում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից դրված ստորագրությունը հետ կանչելու մասին, այստեղից պարզ է դառնում, որ ֆորմալ առումով իրենց առաջարկությունը հայ ժողովրդին նույնն է, պահանջը միայն առաջին դեմքի փոփոխության մեջ է կայանում։
Հիմա հարց կարող է առաջանալ, իսկ Մարտական Եղբայրություն Միաբանությունը ինչ է առաջարկում, երբ ասում է պետք է դուրս գալ նոյեմբերի 9-ի համաձայնագրից։
📌Սկսեմ հերթականությամբ ներկայացնել`
❗Նախ քանի դեռ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, ձեր կողմից ծանոթ միջազգային հանրության համար փակ չէ Արցախի հարցը, որովհետև այն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կարգավորելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև գոյություն ունեցող խնդիրը( Տեքստի մեջ չեմ գրում Արցախ, որովհետև փորձում եմ ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես քննարկվում է բանակցություններում)։ 📌ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, հակամարտող կողմերն են Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի Հանրապետությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ ❗ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկ-պահանջով արդեն հանդես են եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները, սակայն խումբը չի լուծարվում, ❗որովհետև մասնակից երկրներից նույնիսկ մեկի դեմ լինելու պարագայում Մինսկի խումբը չի կարող լուծարվել։ 📌Մարտական Եղբայրություն Միաբանությունը չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն այս ամենից մենք հետևություն ենք անում, որ ❗ համանախագահող երկրներից առնվազն մեկին, իսկ լավագույն դեպքում երեքին էլ ձեռնտու չէ հարցի այնպիսի կարգավորումը, որը այսօր առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ավելի պարզ ասեմ, ❗Արցախի հայկական լինելու համար մենք Մինսկի խմբի համանախագահողներից առնվազն մեկ դաշնակից ունենք։ ❗Սրա մասին լռում են այսօրվա պոպուլյար քաղաքական կուսակցությունները և խմբերը։ 📌Այսինքն ֆիքսեցինք, Արցախի հարցով Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը ունեն առնվազն մեկ դաշնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից։ Սա պատասխան այն մարդկանց, երբ ասում են, մենք Արցախի մասով դաշնակից չունենք, իսկ իրականում ոչ թե դաշնակից չունենք, այլ կոմպետենտ ղեկավարություն չունենք, որպեսզի գործեն ի շահ Հայաստանի Հանրապետության և Արցախի, գործեն ի շահ հայ ժողովրդի։
📌Երկրորդ մասով ասեմ, խոսք է գնում խաղաղության պայմանագրի մասին, սա նույնպես ինքնին կեղծ օրակարգ է, և կեղծ թեզ, որովհետև առերևույթ պատերազմող կողմերը եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը ուղիղ կերպով չի եղել պատերազմող կողմ, հետևաբար չի կարող լինել խաղաղության պայմանագիր ստորագրող, 📌սա Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների` 1991 թվականից մինչ օրս տարվող արտաքին քաղաքականության հիմնաքարն է եղել։ Ու այստեղ նույնպես սկսում է փլուզվել այն ծուղակը, որը մեր համար ստեղծել են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարը։ ❗❗❗ 2023 թվականին էլ ՀՀ ղեկավարությունը ամեն գնով փորձում էր իր անգործությունը Արցախում տեղի ունեցող ադրբեջանական ագրեսիային ժամանակ ներկայացնել, թե ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, սակայն մենք չենք ներքաշվի(այ տղերք, բա , եթե չեք ներքաշվել պատերազմի մեջ, հիմա որպես ինչ եք խաղաղություն ստորագրում, խաղաղություն ստորագրում են պատերազմող կողմերը)։ 📌 Իսկ իրականությունը հետևյալն է, երբեք էլ Ադրբեջանի կողմից չի եղել ագրեսիա առանձին Արցախի նկատմամբ, այն եղել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա համար էլ այն մինչ օրս շարունակվում է ու դեռ շարունակվելու է, ու կապ չունի ինչ թղթեր կստորագրվեն , կամ ինչ հայտարարություններ կանեն, դրանք Ադրբեջանի համար տակտիկական նշանակություն ունեն, որպեսզի հաջորդ հարմար աշխարհաքաղաքական իրավիճակում նորից վերսկսի իր գործողությունները վերջնական վերացնելու տարածաշրջանում անկախ հայկական պետությունը։
📌Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ տարվող ագրեսիան շարունակվում է, և տվյալ պարագայում մեր հաջողության միակ գրավականը ուժային գործոնի վերածվելն է, և այդ ագրեսիային ուժով դիմադրություն ցույց տալն է։ ❗❗❗Իրավիճակը դեռ շրջելի է, ու սրա առաջին քայլը պիտի լինի օրվա իշխանության փոխարինումը այնպիսի քաղաքական ուժով, որը գաղափարական ու գործնական առումով ներկաներից տարբերվող առաջարկ է անում։ Մարտական Եղբայրություն Միաբանությունը, որպես քաղաքական ուժ` հայտ է ներկայացնում փոխարինելու այսօրվա իշխանությանը , և իրավիճակից դուրս գալու իրական ճանապարհներ է առաջարկում, որի արդյունքում կարող ենք ոչ միայն պահպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, այլ տարածաշրջանում դառնալ ուժային գործոնի, որի հետ հաշվի կնստեն ոչ միայն տարածաշրջանի երկրները։
Հ.Գ. ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ։ ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՈՎ ԵՆՔ ԲԵՐԵԼՈՒ։