«Մարտական եղբայրության» հավաքի ժամանակ քննարկվեց ընթացիք գործերը
Շաբաթ օրը` հունիսի 3-ին, տեղի ունեցավ «Մարտական եղբայրության» ավանդական շաբաթական հավաք-քննարկումը:
Օրակարգի գլխավոր հարցն էր ընթացիկ քաղաքական իրավիճակը՝ հիմնականում հայ-ադրբեջանական բանակցությունների հետ կապված, և «Մարտական եղբայրության» հնարավոր դերը իրավիճակի զարգացման տարբերակներում:
Քննարկվեց իրավիճակի քարտեզը, ներքին հակասությունները, միտումները, հնարավոր սցենարների հավանականությունը: Առաջարկներ հնչեցին «Մարտական եղբայրության» դիրքորոշումների և գործողությունների վերաբերյալ:
Հավաքի մասնակիցները համաձայնության եկան, որ բոլոր դեպքերում «Մարտական եղբայրության» կենտրոնացումը պետք է լինի ուժեղ, համահայաստանյան կազմակերպության ստեղծման վրա:
Բացի օրակարգի հիմնական հարցից քննարկվեց նաև Միաբանության ընթացիկ գործերը, մասնավորապես քարոզչության ոլորտում, ինչպես նաև Եղբայրությանը ներկայացված համագործակցության առաջարկները: