Կոթող-ուխտատեղի Նժդեհի շիրիմին` Խուստուփի լանջին

համազգային դրամահավաք

Միացե՛ք համազգային դրամահավաքին: Նժդեհի նորոգված դամբարանը Խուստուփի լանջերին պետք է դառնա անկախության պայքարի և դիմադրության խորհրդանիշ։

Հավաքագրված է՝ 2,130,611 Դրամ

Նպատակ՝ 21,481, 200 Դրամ

▮▮▮▮▮▯▯▯▯▯▯▯▯▯▯▯▯▯▯▯ 10%

Ինչո՞ւ է սա կարևոր

Գարեգին Նժդեհի՝ Խուստուփ լեռան լանջին գտնվող գերեզմանը ծայրահեղ անմխիթար վիճակում է. մոլախոտով պատված, ժանգոտած ցանկապատով, անխնամ և դժվարամատչելի։ Մանրամասն կարող եք տեսնել նախագիծը ներկայացնող տեսանյութում:

«Մարտական եղբայրություն» միաբանությունը նախաձեռնել է այս վայրի հիմնովին նորոգման և կոթող-ուխտատեղիի կառուցման նախագիծ։ Նպատակն է ստեղծել Հայաստանի հարավային սահմանը հսկող մի ուխտատեղի, որը կծառայի որպես Նժդեհի կենդանի ոգու հետ շփման,անկախության գաղափարի ու հանուն անկախության պայքարի ճանաչման կենտրոն։

Նախագծով նախատեսվում է հին գերեզմանաքարի նորոգում և դրա կողքին նոր կոթողի կառուցում։ Կոթողը խորհդանշում է ժայռի մեջ բացվող զինվորի գերեզման՝ հողում խրված թրի տեսքով, որի թիկունքային բավածքից լույս է թափանցում։ Քարի վրա կքանդակվեն Նժդեհի «Արիների Ավետարանից» պատգամներ և 1920թ. ռուսական Կարմիր բանակի և թուրքերի դեմ տարած հաղթանակների ժամանակագրությունը։ Նախագիծը մշակվել է ճարտարապետ Արեգ Ասրաբյանի կողմից:

Այս վայրը պետք է դառնա ոչ միայն հուշակոթող, այլև կրթադաստիարակչական օջախ՝ արշավների, ամառային դպրոցների և բացօթյա միջոցառումների անցկացման վայր, դիմադրության ոգու և անկախության պաշտամունքային կենտրոն։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է բոլորիս` անկախական հայերիս համատեղ ջանքը։ Խնդրում ենք յուրաքանչյուրին ըստ հնարավորության իր մասնակցությունն ունենալ այս կարևոր գործին։ Նժդեհի նորոգված դամբարանը Խուստուփի լանջերին պետք է դառնա անկախության պայքարի և դիմադրության խորհրդանիշ։

Ուզում ենք հիեշցնել բոլորին, որ Նժդեհի կարևորությունն այսօր ոչ միայն իր ևս մեկ զորավար կամ ազգային պայքարի գործիչ լինելն է: Նժդեհը նախ Հայաստանի անկախության և ինքնիշխանության խորհդանիշն է: Նա այն եզակի հայ գործիչներից է, որ իր կռիվը վարել է ոչ թե մեկ, այլ մի քանի թշնամիների դեմ` տարբերություն չդնելով դրանց միջև: Ցանկացած արտաքին ուժ, որը սպառնացել է Հայասատնի անկախությանը դարձել է Նժդեհի համար թշնամի:

Նախագիծն իրականացնող թիմը

«Մարտական եղբայրություն» միաբանությունը ստեղծվել է 2021 թվականի սեպետմբերին:

Միաբանության առանցքային գաղափարներն են՝ անմնացորդ նվիրվածությունը Հայաստանի անկախությանը և պայքարը՝ հիմնված սեփական ուժերի համախմբման վրա։

Նպատակներն են՝ տարածել անկախության ու պայքարի գաղափարները, պայքարել պարտվողականության դեմ, միավորել մարտունակ, գաղափարական ներուժը և այն վերածել «խմբային Նժդեհի»։

Միաբանության հիմնադիր անդամների կորիզը՝ 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, սակայն անդամությունը սահմանափակված չէ միայն պատերազմի մասնակիցներով:

«Մարտական Եղբայրությունը» մերժում է աշխարհից արդարություն մուրացող հայի կերպարը՝ փոխարենն ընդունելով ստեղծագործ, սեփական ուժերին հավատացող և մարտահրավերներից ոգեշնչվող հայի տեսակը:

Մինչև այսօր “Մարտական Եղբայրությունն” իրականացրել է տարբեր նախագծեր, այդ թվում մշակութային ոլորտում: Դրանցից է, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան Կամք գրական ամենամյա մրցույթը: Ավելի մանրմասն կարող եք ծանոթանալ մեր կայքում` Martakan.am, ֆեյսբուքյան և յութուբյան էջերում:

Թափանցիկություն և բյուջե

Մենք հավատում ենք, որ այս համազգային նախագիծը պետք է իրականացվի բացարձակ թափանցիկության պայմաններում։ Բոլոր հանգանակված միջոցները կուտակվելու են հիմնադրամի բանկային հաշվին։ Մենք պարտավորվում ենք պարբերաբար հանրությանը ներկայացնել մանրամասն ֆինանսական հաշվետվություններ՝ ցույց տալով հավաքագրված գումարի չափը և կատարված ծախսերը։ Նախագծի նախնական բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ

++Դիտել նախնական բյուջեն++

Նվիրաբերել հիմա

Ինեկոբանկ քարտ (AMD)

4578 9100 0079 5116

ՀՀ դրամով (AMD)

2050022686341001

Բանկ՝ Ինեկոբանկ

Ստացող՝ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նպատակ՝ Հուշակոթող Նժդեհի շիրիմին

ԱՄՆ Դոլար (USD)

INTERMEDIARY BANK: BANK OF GEORGIA (Citi bank, New York (CITIUS33) as Bank of Georgia's USD correspondent)

SWIFT: BAGAGE22

BENEFICIARY BANK: INECOBANK CJSC

ACCOUNT: 2050022686341020

NAME: MIABANUTYUN FOUND

Եվրո (EUR)

INTERMEDIARY BANK: COMMERZBANK AG.

SWIFT: COBADEFF

BENEFICIARY BANK: CJSC INECOBANK

ACCOUNT: 2050022686341040

NAME: MIABANUTYUN FOUND

Social